Երեքշաբթի, 25 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Սա տեսակի կռիվ է». Վարդան Ղուկասյան

«Սա տեսակի կռիվ է». Վարդան Ղուկասյան
121
Այսօր, 17:00

«Այս ամենի վերջը տեսնում եմ: Բարեպաշտ, ազգասեր հայերը հավաքվեն իրար հետ ու ելնեն, պայքարեն, պաշտպանեն իրենց հայրենիքը»,- դատական նիստից հետո ասել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը (լիազորությունները կասեցված են). «Այս ամենը, ինչ որ կա, սարքած է: Ղուկասյանը նմանատիպ բաներ չի արել: Սա տեսակի կռիվ է: Սպասեք, կգա ժամանակը և ամեն մեկը իր արածի համար պատասխան կտա»,- հավելել է նա:

Իսկ հարցին, թե «հնարավո՞ր է՝ իշխանությունների հետ պայմանավորվեք, և դա արժենա ձեր ազատության գինը», Ղուկասյանը պատասխանել է. «Իմ արյունը թույլ չի տալիս նման ապրելակերպ»:

Դատական նիստը հետաձգվեց և կկայանա դեկտեմբերի 2-ին ժամը 14:00-ին:

«Սա տեսակի կռիվ է». Վարդան Ղուկասյան