Երեքշաբթի, 25 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Դերասանուհի Մարի Պետրոսյանի բռնարար ամուսինը կալանավորվել է

Դերասանուհի Մարի Պետրոսյանի բռնարար ամուսինը կալանավորվել է
206
Այսօր, 19:30

«Ազիզյաններ» սիթքոմից հայտնի Մարին՝ Մարի Պետրոսյանը, «Թիքթոք» հարթակի իր էջում հայտնել էր, որ ամուսնու կողմից բռնnւթյան է ենթարկվել։

Քննչական կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը) և 194-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (հոգեկան ներգործությունը):

Վերջինս կալանավորվել է: