Երեքշաբթի, 25 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Բնապահպան ակտիվիստ կոչվածների հեչ պետքը չէ, իրենք գրանտ են կպցնում հանքերի դեմ խոսելու համար». Դերենիկ Մալխասյան

«Բնապահպան ակտիվիստ կոչվածների հեչ պետքը չէ, իրենք գրանտ են կպցնում հանքերի դեմ խոսելու համար». Դերենիկ Մալխասյան
143
Այսօր, 21:06

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևանի օդը աղտոտվածության առումով համաշխարհային ռեկորդներ է սահմանում, Ավինյան Տիգրանը Երևանում ինչ հաստաբուն ծառ տեսնում՝ կտրում է, Տավուշի անտառները 5 օր է՝ վառվում են: Բայց բնապահպան ակտիվիստ կոչվածների հեչ պետքը չէ, որովհետև էստեղ հանքերը մեղավոր չեն, իսկ իրենք գրանտ են կպցնում հանքերի դեմ խոսելու համար:
Պատկերացնում եք, որևէ հանքի պատճառով օդը մի փոքր աղտոտվեր՝ համաշխարհային աղմուկ կդնեին: Իսկ որ միլիոնանոց Երևանի օդը արդեն պիտանի չէ շնչելու համար, իրենց հեչ վեճը չէ»: