Երեքշաբթի, 25 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

Փաշինյանին չվստահելու մասին գրառման պատճառով 73-ամյա գյումրեցի կինը հայտնվել է իրավապահների թիրախում

Փաշինյանին չվստահելու մասին գրառման պատճառով 73-ամյա գյումրեցի կինը հայտնվել է իրավապահների թիրախում
175
Այսօր, 21:42

«Առավոտ»-ի տեղեկություններով, Գյումրու ծայրամասային «Մսի կոմբինատ» թաղամասի 73-ամյա բնակչուհիներից մեկը՝ Ս․Մ․-ն, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին ու հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում։ «ՀՀ գլխավոր դատախազությունը ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն ուսումնասիրման է ուղարկել գյումրեցի տարեց կնոջ ֆեյսբուքյան գրառումը։ ՔՈԳ վարչությունը ուսումնասիրելով՝պարզել է, որ նոյեմբերի 10-ին «Ռադիո Ավրորա» կայքի ֆեյսբուքյան էջում հրապարակված «Հայաստանի ո՞ր ղեկավարին եք ավելի շատ վստահում. «Ավրորանյուզ»-ը հարցում է անցկացնում» խորագրով տեսանյութի ներքո թոշակառու կնոջ կատարած գրառումը ոչ այլ ինչ է, քան զանգվածային լրատվության միջոցներն օգտագործելով՝ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչ: Առերևույթ հանցանքի մասին հաղորդումը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար»,- գրել է լրատվամիջոցը: