Չորեքշաբթի, 26 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Այսօրվա էտից հետո Մարգարյան փողոցի ծառերը դատապարտված են»․ Քրիստինա Վարդանյան

«Այսօրվա էտից հետո Մարգարյան փողոցի ծառերը դատապարտված են»․ Քրիստինա Վարդանյան
117
Այսօր, 00:30

«2021թ. Աջափնյակի դենդրոլոգը մի թեղի էր խոր էտի ենթարկել, ինչը տնօրենի հրամանով արգելել էինք։ Անձամբ նրա հետ հանդիպեցի, ուզում էի նկատողություն տալ՝ մասնագիտական բացակայող որակի համար, ինչից հետո, ծառերի նկարներն ուղարկում և միայն քննարկումից հետո էր էտում։ Ինչքան հիշում եմ, անձը դենդրոլոգիայի հետ կապ չունի, ինչը բացառություն չէր։ Սպիտակ բարդին խորը էտից չի վերականգնվում, ժամանակի մեջ փտախտից չորանում է, ինչպես նաև հացենին։ Մարգարյան փողոցի այսօրվա էտից հետո ծառերը դատապարտված են։ Օրվա «հերոս մասնագետները»՝ էտը ավարտելուց հետո, ինչ-որ անհայտ, առանց տարբերանշանի մեքենայով, հոշոտված նախկին ծառերը տարան տարածքից։ Կարևորը, որ տնօրենի ասած, «Բարձր կլասիֆիկացիայի» մասնագետներն են որոշում կայացնողները ՀՈԱԿ-ում։
Հետաքրքիր է, բացի այս պետական կառույցը ներկայացնողներից, որ կենսաբանը կամ ոլորտի մասնագետը այս աշխատանքը որակյալ կհամարի, մասնագիտական գրականություն կցուցի և բաց ճակատով կխոսի հանրության հետ։ Ապշած եմ նաև քաղաքական թիմի անդամներից, դնենք մի կողմ ամենը, ձեզ Երևանի ծառերի վիճակը դո՞ւր է գալիս։
Շարունակեք լռել…»։