Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն այս շաբաթ կմեկնի Մոսկվա

727
Երեքշաբթի, 25 նոյեմբերի, 2025 թ., 21:57
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն այս շաբաթ կմեկնի Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Հետաքննող լրագրող Սաբոլչ Պանյին այս մասին հայտնել է Facebook-ում։
Ըստ ուղևորության մանրամասներին ծանոթ աղբյուրի՝ Օրբանը կհանդիպի Պուտինի հետ Մոսկվայում՝ ուրբաթ, նոյեմբերի 28-ին։
Այնուամենայնիվ, հանդիպման պաշտոնական հաստատում դեռևս չկա։
Օրբանը Պուտինի հետ հանդիպել էր Չինաստանում 2023 թվականի հոկտեմբերին։
Նոյեմբերի սկզբին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և կոչ արել նրան գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Բուդապեշտում։ ԱՄՆ նախագահն այնուհետև հայտարարել է, որ ներկայումս որևէ պատճառ չի տեսնում հանդիպելու Ռուսաստանի առաջնորդի հետ։

Տեղումներ սպասվում են միայն Սյունիքում (լուսանկար)
2707:24
«Մի ոչ պոպուլյար բան ասեմ ընդդիմադիր ընկերների համար». Տաթևիկ Սողոյան
10103:18
«Առաջինը ձեր պարագլուխը փախավ ծակը և հայտարարեց, որ հայկական բանակը չի պաշտպանելու արցախահայությանը». Գևորգ Սաֆարյան
12102:06
Միլիոնավոր ժամացույցներ, 63 երկրի շուկա ու լռած արտադրամաս․ ի՞նչ ճակատագիր ունեցավ Երևանի երբեմնի հզոր գործարանը
11501:00
«Սկսվել է «Ո′չ»-ի արշավ. դուք արդեն Փաշինյանի օրակարգի մեջ եք, ու ... պարտված». Արա Պողոսյան
13000:24
Բեռլինում երիտասարդը Բունդեսթագի շենքից հանել է Գերմանիայի դրոշը և դրա փոխարեն տեղադրել Պաղեստինի դրոշը
26500:13
Թրամփը վենեսուելացի միլիարդատիրոջը դարձրել է Վենեսուելայից նավթի ներմուծման իր հիմնական գործընկերը
251Երեկ, 23:55
Իրանի փոխնախագահը Հայաստանում է (լուսանկար)
103Երեկ, 23:48