«Առողջության ապահովագրությունն իրականացնելուն նախապատրաստվող նախարարությունն աշխատողներ չունի»․ Անուշ Պողոսյան
![]() 128 Երեկ, 23:42 «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Չստեղծված հիմնադրամ, արդեն հավաքվող կադրեր — welcome to Armenian planning Պարզվում է՝ հունվարի 1-ից գործարկվելիք Առողջության համընդհանուր ապահովագրության ծրագիրը իրականացնելուն նախապատրաստվող առողջապահության նախարարությունը… աշխատողներ չունի։ Այո, ճիշտ եք կարդում․ նախարարությունը հայտարարում է մրցույթ գրեթե ամբողջ նախարարություն կազմելու համար՝ հրավիրելով մասնագետների հետևյալ ուղղություններով. Մարդկային ռեսուրսների կառավարման խորհրդատու Տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման խորհրդատու Մարկետինգային գործառույթների խորհրդատու Ֆինանսավորման ապահովման հարցերի խորհրդատու Իրավական հարցերով խորհրդատու Կոմունիկացիոն կենտրոնի կառավարման խորհրդատու Ռիսկերի կառավարման խորհրդատու ՏՏ նախագծերի կառավարման խորհրդատու Կոմունիկացիոն կենտրոնի ձևավորման և ներդրման խորհրդատու Գործառութային նախագծերի կառավարման խորհրդատու Պայմանագրերի կատարման վերահսկողության խորհրդատու Ծառայությունների փաթեթի ուսուցման և զարգացման խմբի ղեկավար Պայմանագրերի դիտարկման և գնահատման խմբի ղեկավար Ծառայությունների փաթեթի ուսուցման և զարգացման մասնագետ Պայմանագրերի դիտարկման և գնահատման մասնագետ Եվ այստեղ շատ բնական հարց է առաջանում․ իսկ ինչո՞վ են զբաղվում նախարարության վարչությունները, ՊԱԳ-ը և մյուս ստորաբաժանումները։ Թե՞ առողջապահության նախարարությունը այլևս զբաղված է չստեղծված ապահովագրական հիմնադրամի համար աշխատակիցներ ընտրելով՝ նախօրոք ձևավորելով ապագա կառույցը։ Հ․Գ․ Սիրելի ՊԱԳ-ի գործընկերներ, եթե աշխատանք եք փնտրում, շտապեք։ Տեմպերը նայելով՝ շուտով դուք էլ կարող եք հայտնվել «կադրային օպտիմալացման» ցանկում»։ Աղբյուրը` Անուշ Պողոսյան |

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը
3900:45
«Այսօրվա էտից հետո Մարգարյան փողոցի ծառերը դատապարտված են»․ Քրիստինա Վարդանյան
9200:30
ԱԷՄԳ-ն պահանջում է, որ Զապորոժիեի ատոմակայանին տրվի հատուկ կարգավիճակ
12200:06
«Սրան էլ պատրաստ չէինք». Արսեն Խեչոյան
99Երեկ, 23:54
«Առողջության ապահովագրությունն իրականացնելուն նախապատրաստվող նախարարությունն աշխատողներ չունի»․ Անուշ Պողոսյան
121Երեկ, 23:42
ՀԱՄԱՍ-ը քննարկում է քաղաքական կուսակցության վերածվելու առաջարկը
140Երեկ, 23:39
«Նիկո՛լ, դու դարձել ես քաղաքական թութք»․ Արսեն Նիկողոսյան
158Երեկ, 23:06
«Շարունակվում են վաղ առավոտից մեկնարկած հրդեհաշիջման աշխատանքները»․ Դիլիջանի համայնքապետարան
130Երեկ, 22:48
