«Ինչպե՞ս կարող է նման խոնավ պայմաններում այս մասշտաբի հրդեհներ լինեն»․ Արա Արայան
78
Այսօր, 01:06
Վերլուծաբան Արա Արայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ո՞վ է պատասխան տալու այս հրդեհների համար: Սա առաջի՞ն տաք աշունն է, իհարկե ոչ: Բայց այս ծավալի հրդեհներ երբեք չեն եղել: Պետական որ հիմնարկի էջը մտնեք, ամեն օր փիառ է, ֆոտոներ վիդեոներ, դռոնների նկարահանում: Բա ու՞ր են ձե դռոնները, արդեն մեկ ամսից ավել Հայաստանի այս ու այն կետում հրդեհներ են, աղբանոցները ծխում են տարին տասներկու ամիս, խոտածածկույթի շոգ եղանակին այրվելը քիչ էր, այժմ, երբ օդի ջերմաստիճանը մոտ մեկ ու կես ամիս է, գիշերները զրոյից ցածր է 4-5 աստիճանով, երկիրը ծխում է, հերթը հասավ անտառներին: Ո՞ւր են ձեր դռոնները, ա՛յ տհաս, անհայրենիք իբիցիլներ: Երկու մետր ասֆալտ եք փռում, մի քոսոտ մանկապարտեզ եք սարքում, դռոններով նկարահանումները պարտադիր են: Ամեն շաբաթ գնում եք այս ու այն եկեղեցի պառակտիչ աղոթք անելու, դռոններով նկարում եք, խեղկատակ ընդիմության հավաքները դռոնով նկարում եք, ժանտախտի օրոք քեֆ-համերգները պարտադիր դռոնով նկարահանում եք, բա ո՞ւր են ձեր դռոնները, թռցնեիք, տեսնեիք՝ ինչ է կատարվում դար ու դաշտերում, տեղեկանայիք քամիների մասին, համադրեիք տեղեկությունները և կանխարգելեիք հրդեհների տարածումը: Ո՞ւր են համայնքապետարանները, իրավապահ համակարգը: Սրանից դեռ մեկ ամիս առաջ Գեղարքունիքի սարերում էպիկական տեսարաններ էին: Կրակը կիլոմետրերով տարածված էր, դուք տեղյակ չէի՞ք: Ընկերոջս հետ մոտ քսան օր առաջ խոսում էի, Սևանի մայրուղու վրա էր մեքենայով, մեկ էլ խոսակցությունն ընդհատեց, մի քանի վայրկյան լռեց ու զարմացած ասում է, ախպեր սարերը վառվում են, էս ի՞նչ մեծ տարածքներ են, ցերեկը չի երևում: Կանգ առավ, վիդեոն միացրեց, Լճաշենից մինչև Նորաշեն վառ կրակներ էին: Հիմա կրակը հասավ անտառներին: Էս չոր, քար ու քռա երկրում ծառը մարդու գին ունի, ծառն ու անտառը պիտի մեր ժողովրդի համար սրբություններ լինեին: Բայց չկա նման բան, ծառ կտրեն, անտառ կտրեն թե վառեն, ժողովրդի պետքը չէ: Լավ, պետություն չկա, պետությունը խեղկատակությամբ է զբաղված, բա դուք ձեր հողի մասին չե՞ք մտածում ժողովո՛ւրդ: Ձեր քթի տակ, էս ձմեռնոցով ձեր երկիրն այրվում է, դուք ոչինչ չե՞ք անում, դուք տեղյակ չէ՞ք, ովքեր ու ինչով են զբաղված ձեր դար ու դաշտում: Սա հո Թուրքիայի, Ավստրալիայի, Հունաստանի ու Լոսի հրդեհները չեն, հո էն տեղերի պես դրսում +40 աստիճան շոգ չէ: Դուք ձեր մեքենաների վրա, փողոցներում, առավոտյան խիտ ու խոնավ շաղը չե՞ք տեսնում, ինչպե՞ս կարող է նման խոնավ պայմաններում այս մասշտաբի հրդեհներ լինեն: Մեր երկրում տոտալ անտերություն է, ոչ ոք ոչնչի համար պատասխանատու չէ: Հազարավոր զոհերի համար ոչ ոք պատասխան չի տվել, անտառի համար ո՞վ է տալու...»: