Չորեքշաբթի, 26 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Փաշինյանի պրոբլեմը «ամենայն հայոց» տերմինի հետ է»․ Արմեն Հովասափյան

«Փաշինյանի պրոբլեմը «ամենայն հայոց» տերմինի հետ է»․ Արմեն Հովասափյան
58
Այսօր, 11:36

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական քաղաքականության առանցքը միայն Վեհափառ Հայրապետին գահընկեց անելը չէ, կամ նրան կալանավորելը․ նա իր առաջ մեկ այլ՝ ավելի գոյաբանական խնդիր է դրել․ Նիկոլի նպատակը եկեղեցին հիմոնվին պառակտելն է՝ մաս-մաս անելը, որպեսզի այն զրկվի ազգային եկեղեցու կարգավիճակից՝ դառնա զուտ «Հայաստանի եկեղեցի»։
Փաշինյանի պրոբլեմը «ամենայն հայոց» տերմինի հետ է, ու քանի որ նա իրեն համարում է «իրական Հայաստանի վարչապետ», իսկ ՀՀ սահմանները նրա համար 29743 քառակուսի կիլոմետրն է, ապա նրա համար անընդունելի է, որ Վեհափառը հետաքրքրվում է Ուրուգվայի ու Ավստրալիայի հայ համայնքի հարցերով, կամ ասենք Գերմանիայում հայորդաց դպրոցի բացում, Տորոնտոյում՝ գրադարան։
Այսինքն, եթե Նիկոլը, Աստված մի արասցե, կարողնա հաջողել Վեհին Լուսավորչի գահից հեռացնել, նա տապանաքար է դնելու հայոց եկեղեցու ազգային լինելու վրա՝ նրան դարձնելով ՀՀ-ում գործող հերթական կրոնական կազմակերպություն, որին, ինչ կերպ ուզենա, ցանկացած առիթով կարող է նեղացնել, իրեն հարմար ձևով ծալել։
Ի դեպ՝ ես լուրջ մտահոգություններ ունեմ, որ նա ամեն ինչ անելու է Սրբության Սրբոցում իր քաղաքական ներգրավվածությունն ունենալու համար, որպեսզի բոլոր հարցերին տիրապետի խորքային, դրանց համապատասխան քաղաքական պրիզմայով լուծումներ տալու և իր իշխանությանը հպատակեցնելու համար։ Բնականաբար եկեղեցին ու հոգևորականներն, այդ թվում Սփյուռքի թեմերն այս ամենը գլխահակ չեն ընդունելու, և տեղի է ունենալու ներքին ցնցումներ և մի տևական ժամանակահատված լինելու է «смута»-ի շրջան»։

Աղբյուրը`   Արմեն Հովասափյան