Չորեքշաբթի, 26 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Երբեք այդքան երջանիկ չեմ տեսել նրան, որքան Բաքու այցի ժամանակ»․ Կարեն Վրթանեսյան

«Երբեք այդքան երջանիկ չեմ տեսել նրան, որքան Բաքու այցի ժամանակ»․ Կարեն Վրթանեսյան
45
Այսօր, 12:30

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Բորիս Նավասարդյան կերպարը 20+ տարի է՝ պարբերաբար ընկնում է աչքովս ու երբեք այդքան երջանիկ չեմ տեսել իրեն, որքան Բաքու այցի ժամանակ։
Դեմքն ուղղակի շողշողում էր։ Կարծես Դիսնեյլենդում հայտնված 5 տարեկան երեխա լիներ...
Մարդիկ տարօրինակ էակներ են։ Երբեք չգիտես, թե ինչն իրեն կդարձնի երջանիկ, իսկ ինչը կդժբախտացնի։
Փաստորեն, այս մի էակի ցավն ու դժբախտությունը հաղթած հայությունն էր, իսկ երջանկությունը՝ Ադրբեջանի հաղթած մարդակերը»։

Աղբյուրը`   Կարեն Վրթանեսյան