Չորեքշաբթի, 26 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Հոգատար պիտի լինենք բնության հանդեպ՝ բացառելով հրդեհների առաջացման մարդկային գործոնը»․ Մեսրոպ Առաքելյան

«Հոգատար պիտի լինենք բնության հանդեպ՝ բացառելով հրդեհների առաջացման մարդկային գործոնը»․ Մեսրոպ Առաքելյան
77
Այսօր, 18:54

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի անտառներում յուրաքանչյուր տարի արձանագրվում է միջինում ավելի քան 60 հրդեհ, որոնք ծանր ու երկարաժամկետ վնաս են հասցնում բնությանը․ դրանց ազդեցությունից վերականգնումը շատ դեպքերում տևում է տասնամյակներ։
Մեզանից յուրաքանչյուրը պետք է բացառիկ հոգատար լինի բնության հանդեպ՝ բացառելով հրդեհների առաջացման մարդկային գործոնը։ Միևնույն ժամանակ, շատ կարևոր է պատկան մարմինների կանխարգելիչ գործողությունները հրդեհավտանգ իրավիճակի դեպքում։
Հույս ունենանք, որ Դիլիջանի անտառներում առկա հրդեհը արագ կմարվի՝ նվազագույն վնասներով»:

Աղբյուրը`   Մեսրոպ Առաքելյան