Ուիթքոֆն Ուշակովին խորհուրդ է տվել, թե ինչպես պետք է Պուտինը Թրամփին ներկայացնի խաղաղության ծրագիրը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն անցյալ ամիս խորհրդակցել է Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովի հետ այն մասին, թե ինչպես Պուտինը պետք է ներկայացնի խաղաղության պլանը Թրամփին։ Associated Press-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Bloomberg News–ը՝ հրապարակելով հոկտեմբերի 14‑ի զրույցի սղագրությունը։ Ուիթքոֆն առաջարկել է կազմակերպել Թրամփ-Պուտին հեռախոսազրույց Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ այդ շաբաթվա վերջին Սպիտակ տուն այցից առաջ, և առաջարկել է, որ Պուտինը շնորհավորի Թրամփին Գազայի համաձայնագրի կապակցությամբ՝ որպես հեռախոսազրույցի մեկնարկային կետ։
Ռուսաստանի պետական լրատվամիջոցների հարցին՝ մեկնաբանել Bloomberg-ի հրապարակումը, Ուշակովը չի հերքել ձայնագրությունների իսկությունը, բայց նշել է, որ այդ զանգերը, ամենայն հավանականությամբ, արտահոսել են «ԱՄՆ–Ռուսաստան հարաբերությունները խանգարելու նպատակով»։
Սպիտակ տունը ևս չի վիճարկել ձայնագրության իսկությունը․ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում Ուիթքոֆի կողմից ռուսների նկատմամբ ներկայացված մոտեցումը որակել է՝ որպես «ստանդարտ» բանակցային ընթացակարգ։ «Նա պետք է սա վաճառի Ուկրաինային։ Նա պետք է Ուկրաինան վաճառի Ռուսաստանին, - ասել է Թրամփը լրագրողներին Ֆլորիդա մեկնելու ճանապարհին։- Այդպես է գործում գործարք կնքողը»։
Համաձայն Bloomberg-ի մեկ այլ ձայնագրության, հոկտեմբերի 29-ին Ուշակովը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահի հատուկ դեսպան Կիրիլ Դմիտրիևի հետ և քննարկել, թե որքանով պետք է Մոսկվան առաջ տանի իր պահանջները հեռանկարային խաղաղության առաջարկի մեջ։
«Ես ոչ պաշտոնապես կփոխանցեմ այն՝ հստակեցնելով, որ դա ոչ պաշտոնական է։ Եվ թող նրանք անեն իրենց սեփական տարբերակը»,- ասել է Դմիտրիևը զրույցի ընթացքում։ «Չեմ կարծում, որ նրանք կընդունեն մեր տարբերակը, բայց առնվազն այն հնարավորինս մոտ կլինի դրան»։
Դմիտրիևը սոցիալական ցանցերում գրառման մեջ նշել է, որ ձայնագրությունը «կեղծ» է։

«Կարծում եմ՝ Արմեն Գրիգորյանը որպես պահեստային տարբերակ է հանդես գալիս»․ Արա Պապյան (տեսանյութ)
2313:00
«Բաքուն ձգտում է ազդել ՀՀ ռազմավարական որոշումների շրջանակի վրա»․ Արմեն Հովասափյան
6212:24
«Թուրքիայից վերցված բանանը Փաշինյանն ամուր պահում է սրտի հատվածում»․ Սուրեն Սուրենյանց
6212:12
«Ամբողջ աշխարհը ուղղակի ղժժում է մեր վրա»․ Արման Աբովյան
7711:24
«Մարդիկ կան, որոնց ցինիզմը սահման չունի»․ Էդգար Ղազարյան
7711:18
«Որտեղ եմ տեսնում Հայաստանը 20 տարո՞ւց․ տեսնում եմ ԵՄ կազմում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7611:00
Սպիտակ տունը հաստատել է Չինաստանում սպասվող եռակողմ հանդիպման լուրը
19310:25
«Այս ռեժիմի թիրախում մարդն է, որի կյանքը, ազատություններն ու իրավունքները որևէ արժեք չունեն»․ Տիգրան Աբրահամյան
8710:12