Չորեքշաբթի, 26 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Աշխատավարձով Փաշինյանին գովերգող մարդիկ են, ի՞նչ քաղհասարակության ներկայացուցիչներ»․ Հայկ Մամիջանյան

«Աշխատավարձով Փաշինյանին գովերգող մարդիկ են, ի՞նչ քաղհասարակության ներկայացուցիչներ»․ Հայկ Մամիջանյան
100
Այսօր, 14:36

«Գոյություն ունի մարդկային արժանապատվություն հասկացություն․ գնաս մի քաղաք, որտեղ պահվում են քո հայրենակիցները, և գոնե իրենց որպիսությունից չտեղեկանա՞ս․․․»,- այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ խոսելով Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների Բաքու կատարած այցի մասին։

«Ի՞նչ է նշանակում քաղհասարակության ներկայացուցիչներ․ ոչ էս կողմն է քաղհասարակության ներկայացուցիչներ՝ աշխատավարձով Փաշինյանին գովերգող մարդիկ են, ոչ էլ էն. Ադրբեջանում քաղհասարակություն հասկացություն առհասարակ նոնսենս է։ Իսկ ինչ վերաբերում է իրենց ասածներին, իրենք այստեղ էլ էին Ադրբեջանի քարոզչությունը տանում՝ առանց Բաքու գնալու, երևի ոգևորվել են, կամ ինչ որ կերպ ոգևորել են իրենց Ադրբեջանում, ու հիմա ավելի մեծ ոգևորությամբ շարունակում են առաջ մղել ադրբեջանական նարատիվը»,- հավելեց Մամիջանյանը։

Հայկ Մամիջանյանի ճեպազրույցը