Չորեքշաբթի, 26 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Ձերբակալվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտի ամբիոնի վարիչը

Ձերբակալվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտի ամբիոնի վարիչը
70
Այսօր, 15:00

Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են, որ կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ամբիոնի վարիչը՝ կաշառք ստանալու մեղադրանքով, հայտնում է «Լուրեր»-ը։

Եվս երկու անձ ձերբակալվել է կաշառք ստանալուն օժանդակելու և կաշառք տալու մեղադրանքներով։ Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են: