Չորեքշաբթի, 26 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Եթե 2024թ․ մայիսի 9-ին նախաձեռնվեր Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց, Բագրատ Սրբազանն այսօր քաղբանտարկյալ չէր լինի». Էդգար Ղազարյան

«Եթե 2024թ․ մայիսի 9-ին նախաձեռնվեր Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց, Բագրատ Սրբազանն այսօր քաղբանտարկյալ չէր լինի». Էդգար Ղազարյան
63
Այսօր, 16:06

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Եթե գոնե 2024 թվականի մայիսի 9-ին, երբ Հանրապետության հրապարակում ժողովուրդը կանգնած սպասում էր պատասխանատու որոշումների, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը նախաձեռներ Նիկոլ Փաշինյանի անվստահություն հայտնելու գործընթաց, ապա, այսօր Բագրատ Սրբազանը ոչ թե քաղբանտարկյալ կլիներ, այլ՝ վարչապետ։ Իրենք դա չեն արել, որովհետև իրենք դա չեն ուզում անել։ Ես չգիտեմ, թե իրենք ինչ են ուզում, բայց իրենց «պայքար»-ի արդյունքն այն է, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետն է, իսկ իրենց պատգամավոր եղած ողջ ժամանակահատվածում ադրբեջանցիները հարձակվել է ՀՀ երեք մարզերի վրա՝ գրավելով նորանոր տարածքներ, Արցախը շուրջ մեկ տարի գտնվել է շրջափակման մեջ, որից հետո հարկադրաբար հայաթափվել է, Տավուշի մարզից տարածքներ են հանձնվել թշնամուն, Մեղրին հանձնվել է Ադրբեջանին․․․
Հ․Գ․ 2025 թվականի նոյեմբերի 26-ին ԱԺ «Հայաստան» խմբակցությունը կազմակերպել է խորհրդարանական լսումներ՝ նվիրված քաղբանտարկյալների խնդրին»։

Աղբյուրը`   Էդգար Ղազարյան