Չորեքշաբթի, 26 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Երկու ճամբարներն էլ փորձում են` որպես պոտենցիալ ընտրազանգված, ներգրավել արցախցիներին». Հայկ Խանումյան

«Երկու ճամբարներն էլ փորձում են` որպես պոտենցիալ ընտրազանգված, ներգրավել արցախցիներին». Հայկ Խանումյան
106
Այսօր, 18:24

Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախի որոշ համայնքապետերի նկատմամբ ՀՀ իշխանությունների կողմից ռեպրեսիաները, շինծու քրեական գործերը, ուժային կառույցների կողմից նրանց նկատմամբ կատարված ապօրինի գործողությունները խոսում են իշխանությունների կողմից արցախցիների նկատմամբ նախապաշարմունքների մասին։ Ընդդիմությունն էլ փորձում էր քաղաքական ապատիայի մեջ գտնվող հայաստանյան հասարակության փոխարեն օգտվել արցախցիների թվացյալ մոտիվացվածությունից։ Այսօր երկու ճամբարներն էլ փորձում են՝ որպես պոտենցիալ ընտրազանգված ներգրավել արցախցիներին՝ ամեն մեկն իր ռեսուրսների հանգույն։ Արդյունքում դերակատար քաղաքական ուժերը շատ խնդիրների սկսում են նայել կուսակցական շահերի տեսանկյունից։ Այնինչ, արցախցիների կարևորագույն խնդիրներ, ինչպիսիք են բնակապահովման և աշխատաշուկայում ինտեգրացիայի հարցերը, կարող են այնպիսի լուծումներ ստանալ, որոնք բխում են Հայաստանի ժողովրդագրական, անվտանգային և այլ շահերից։ Նախընտրական ժամանակաշրջանը լավ պահ է սահմանելու որոշ խնդիրներ, առաջարկելու դրանց լուծումները և դրանք առաջարկելու բոլոր հիմնական քաղաքական դերակատարներին։ Գլխավոր նպատակը՝ Հայաստանի շահերից բխող լուծումներ արցախցիների խնդիրներին, իշխանական և պրոիշխանական ուժերի կողմից արցախցիների նկատմամբ նախապաշարումների կրճատում, ընդդիմության կողմից արցախցիների խնդիրների շուրջ կառուցողական քայլերի խրախուսում, արցախցիների ու Արցախի Հանրապետության նկատմամբ թշնամական նարատիվների ու կեղծ պնդումների դեմ պայքար»։

Աղբյուրը`   Հայկ Խանումյան