Չորեքշաբթի, 26 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Իմացա՞ք, թե ինչ ճնշումների ենթարկվեց Նիկոլի ձեռքը չսեղմած Տեր Պարգևը». Նաիրի Հոխիկյան

«Իմացա՞ք, թե ինչ ճնշումների ենթարկվեց Նիկոլի ձեռքը չսեղմած Տեր Պարգևը». Նաիրի Հոխիկյան
199
Այսօր, 19:36

Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը. «Քաղաքական ընդդիմադիր դաշտը պարսավանքի է ենթարկում ՀԱԵ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ Սրբազանին, որ նա 2025-ի նոյեմբերին եկեղեցում սեղմել է Նիկոլ Փաշինյանի ձեռքը։
Հիշենք, որ 2020-ի դեկտեմբերին Սիսիանի եկեղեցու քահանա Տեր Պարգևը չսեղմեց Նիկոլի ձեռքը և նրան դուրս հրավիրեց այդ սուրբ վայրից։
Բացի ոգևորությունից ու տեսանյութերն ակտիվ տարածելուց ուրիշ ի՞նչ արեցին մարդիկ։
Իմացա՞ն արդյոք, թե ինչ ճնշումների ենթարկվեց Տեր Հայրը, ինչպես նրա վրա հարձակվեցին նիկոլական զոմբիացած մի խումբ մարդիկ, ինչպիսի սպառնալիքներ էին հնչում նրա նկատմամբ ու ինչքան ցավ պատճառեցին նրան։
Ոչ միայն չիմացան, այլև համարյա ոչնչով չօգնեցին։
Մարդիկ նաև չգիտեն, թե ինչ հալածանքների է ենթարկվում Գորիսի հոգևոր հովիվ Տեր Ահարոնը։
Առակս ցուցանում է, որ մեր հոգևոր հայրերին պախարակելու փոխարեն գուցե նրանց թիկունք ու օգնական լինենք, որ կարողանան դիմադրել նիկոլի իշխանության ճնշումներին ու ստիպված չլինեն եկեղեցում սեղմել նրա ձեռքը կամ ակամա չդառնալ նրա հակաքրիստոնյա գործերի մասնակից։
Հոգևորականն էլ մարդ է և կարող է ունենալ խոցելի տեղեր։ Բայց եթե նա թիկունքում ունենա ընդդիմադիր ուժերի իրական, գործնական աջակցությունը, երբեք չի վախենա իշխանության ճնշումներից»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան