Չորեքշաբթի, 26 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Մարդիկ բառացիորեն թունավորվում են իրենց քաղաքում»․ Անուշ Պողոսյան

«Մարդիկ բառացիորեն թունավորվում են իրենց քաղաքում»․ Անուշ Պողոսյան
98
Այսօր, 22:30

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Երևանի օդը կրկին վտանգավոր է
Մինչ քաղաքի ղեկավարները փորձում են համոզել, թե «նախկինում էլ այսպես է եղել, այսինքն՝ նախկիններն են մեղավոր», իրականում մենք այսօր ենք շնչում վտանգավոր օդ։ Աղտոտվածության մակարդակը հասել է «անառողջ» ցուցանիշների․ մարդիկ բառացիորեն թունավորվում են իրենց քաղաքում։
Եվ եթե այս ամենին գումարում ենք նաև վերջին տարիների անհամաչափ ծառահատումները, պարզ է դառնում՝ օդը ինչու է այսքան ծանր։ Քաղաքը կորցնում է իր բնական ֆիլտրը, ստվերը, թթվածինը։
Երթևեկություն, շինարարություն, վերահսկողության բացակայություն, ձմեռային վառումներ և հիմա էլ ծառերի կտրումը — սա է իրական պատճառն, ոչ թե «նախկինները»։
Քաղաքը պետք է ղեկավարել, ոչ թե արդարանալ։ Մարդկանց առողջությունը չի կարող լինել երկրորդական»։

Աղբյուրը`   Անուշ Պողոսյան