Հոնկոնգում հրդեհի զոհերի թիվը հասել է 36-ի, հարյուրավոր մարդիկ անհետ կորած են

Հոնկոնգում հրդեհի զոհերի թիվը հասել է 36-ի, հաղորդում է HK01 տեղական լրատվամիջոցը:
Բացի այդ, 279 մարդ դեռևս անհետ կորած է համարվում, իսկ 29 վիրավոր հոսպիտալացվել է։ Նրանցից 7-ը գտնվում են ծանր վիճակում։
Հրշեջ ծառայությունն աստիճանաբար իրավիճակը վերահսկողության տակ է վերցնում։ Հրդեհը մարելու համար բնակելի համալիր է ուղարկվել ավելի քան 20 հրշեջ մեքենա։
Ավելի վաղ հայտնել ենք, որ մեծածավալ հրդեհ է բռնկվել Հոնկոնգի Թայ Պո շրջանի մի քանի բարձրահարկ բնակելի շենքերում, որտեղ ապրում է մոտ 4000 բնակիչ։ Ոստիկանությունը հայտնում է, որ բնակիչներ են մնացել ներսում։
Հրդեհի պատճառը դեռևս պարզված չէ։ Հրդեհը արագ տարածվել է ճակատային վերանորոգման համար օգտագործվող բամբուկե կառույցների միջով։ Բնակիչներն ասում են, որ աշխատանքները պետք է ավարտվեին մինչև մայիս, բայց այն ձգձգվել է ավելի քան մեկ տարի։ Բացի այդ, նրանք նաև բազմիցս դժգոհել են, որ շինարարները ծխում են:

Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
281Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
296Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
481Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
341Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
423Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
175Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
32308.11.2026, 21:00
Բաղրամյան պողոտայում սպանված երիտասարդը նոր էր նշանվել
30308.11.2026, 20:00