Հինգշաբթի, 27 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Տավուշի և Լոռու մարզերի միջև բռնկված հրդեհը մարվել է, նոր օջախներ չկան»․ ՆԳՆ ՓԾ

«Տավուշի և Լոռու մարզերի միջև բռնկված հրդեհը մարվել է, նոր օջախներ չկան»․ ՆԳՆ ՓԾ
109
Այսօր, 00:06

ՆԳՆ Փրկարար ծառայությունը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Պարզաբանում․ Կազաչի հատվածում բռնկված հրդեհը մարվել է, նոր օջախներ չկան։
Սոցցանցերում և լրատվական կայքերում տարածվում են Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի հարակից անտառում բռնկված հրդեհին վերագրվող տեսանյութեր։
Նշված համայնքի հարակից Կազաչի (Տավուշի և Լոռու մարզերի միջև) տարածքում բռնկված հրդեհը ժամեր առաջ մարվել է, և այս պահին, նշված հատվածում հրդեհի նոր օջախներ չկան»: