«Զանգեզուրի միջանցքի կառուցումը կավարտվի մինչև 2030 թվականը». Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար
![]() 94 Այսօր, 00:18 Զանգեզուրի միջանցքի կառուցումը կավարտվի մինչև 2030 թվականը, CNN Türk-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։ Նա նշել է, որ Թուրքիան Միջին միջանցքի հիմնական օղակն է, սակայն ներկայիս երթևեկության ծավալները դեռևս թույլ չեն տալիս երթուղուն իրացնել իր ողջ ներուժը։ Նախարարը ընդգծել է, որ Բաքվի, Թբիլիսիի և Կասպից ծովի միջով անցնող երթուղիների շնորհիվ անընդհատ աճում է տարողունակությունը, և Զանգեզուրի միջանցքը կլինի այդ տարողունակությունների հետագա ընդլայնման հիմնական գործոնը։ Ուրալօղլուն հավելել է, որ միջանցքը կլինի «թյուրքական պետությունները Հեռավոր Արևելքի հետ կապող ամենակարճ երթուղին»։ Նա նշել է, որ Ադրբեջանն արդեն կառուցում է Նախիջևանից մինչև Հայաստանի սահման երկաթուղի, իսկ Հորադիզից մինչև Բաքու հատվածը մոտենում է ավարտին։ Երթուղին կծառայի ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային երթևեկությանը։ |

«Ինչպե՞ս կարող է նման խոնավ պայմաններում այս մասշտաբի հրդեհներ լինեն»․ Արա Արայան
4101:06
«Դավաճանությունը Նիկոլի էությունն է, հանգմանքների բերում չէ». Արթուր Դանիելյան
5500:30
«Զանգեզուրի միջանցքի կառուցումը կավարտվի մինչև 2030 թվականը». Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար
9000:18
«Տավուշի և Լոռու մարզերի միջև բռնկված հրդեհը մարվել է, նոր օջախներ չկան»․ ՆԳՆ ՓԾ
10400:06
«Անտառները գիշեր-ցերեկ կտրում են, կտրածը թաքցնելու համար տարածքները այրում, որ հետքերը կորցնեն». Գոռ Մադոյան
123Երեկ, 23:54
Վիգեն Էուլջեքյանի ազատ արձակման համար նամակներ են ուղարկվել Թրամփին, նրա տիկնոջը, Իսրայելի և Արգենտինայի նախագահներին
109Երեկ, 23:42
«Այս տարի 4-րդ կեղծ զանգերի կենտրոնն է բացահայտվել. տնօրենը հայ է, թիրախը՝ օտարերկրացիներ»․ ՔԿ (տեսանյութ)
108Երեկ, 23:18
«Մարդիկ բառացիորեն թունավորվում են իրենց քաղաքում»․ Անուշ Պողոսյան
144Երեկ, 22:30
