Հինգշաբթի, 27 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Դիլիջանի հրդեհները ինձ համար ամենակեղտոտ կողմից ցույց տվեցին մեր հասարակության դեմքը». Գոռ Հովհաննիսյան

«Դիլիջանի հրդեհները ինձ համար ամենակեղտոտ կողմից ցույց տվեցին մեր հասարակության դեմքը». Գոռ Հովհաննիսյան
143
Այսօր, 10:30

«Բնապահպանի տուն» նախաձեռնության անդամ Գոռ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դիլիջանի հրդեհները հերթական անգամ ինձ համար ամենակեղտոտ կողմից ցույց տվեցին մեր հասարակության դեմքը.
. Սկսենք ամեն ինչ քաղաքականացնելու թեմայից։ Ես էլ անձամբ Նիկոլի սիրահարը չեմ, բայց ուղեղ ունեմ, կրթություն ունեմ ու գիտեմ, որ բնության մեջ ինքնաբռնկումներ նույնպես հաճախ են լինում։ Ու ոչ թե թուրքերը քպ-ին 1,5 մլն փող են տվել, որ Դիլիջանում անտառները պաժառ տա։ Թեկուզ մի հերթական տուպոյ գեղացի խոտը վառելա ու բոլորիս գցելա էս մեծ գառշոկի մեջ։
. Մեր լրատվականների մեծ մասը ընդամենը սկանդալ են փնտրում ու ոչ թե իրական տեղեկատվություն։ Այսօր երեք անգամ զոռով-շառով ինձանից հարցազրույց են քերել ու բոլորի մեջ մի առաջնային նպատակա եղել. բոլորն էլ ուզեցել են որ ասեմ, որ սա ինադու արածա, որ սա պատվերա և այլն։ Էն որ իհարկե չեմ բացառում, բայց նաև չեմ բացառում լիքը ուրիշ ավելի նորմալ վարկածներ էլ։
. Մեր ժողովրդի մեծ մասը ասումա,- մենք չենք մասնակցի հրդեհի դեմ պայքարին, բայց տնից խորհուրդներ կտանք ու դուք՝ դեբիլներդ մեր ասածով արեք։ Դե մենք էլ վերջում կբողոքենք, որ էդքան էլ ճիշտ չեք արել։
. Եթե ճիշտ եմ հիշում օֆիցիալ հայտարարվեց, որ 500 ԱԻՆ աշխատակից ու մոտ 250 էկոպարեկայինի աշխատակազմ անտառում հրդեհ էր մարում։ Իհարկե կային բնության համար սրտացավ լիքը մարդիկ էդ մեծ խմբում։ Բայց մնացածը ուղղակի լռված էի անտառների բիսեդկեքում ու գլուխ էին պահում։ Ասեմ ավելին, որ էդ բիսեդկեքից դեռ ամիսներով իրանց կերած-խմած-թափածների զիբիլներն ենք մաքրելու։ Իսկ իսկապես սրտացավ գործ անող աշխատակիցների նկատմամբ էլ մեծ երախտագիտության զգացում ունեմ։ Այսօր շատերին տեսա։
. Սովորական հատուկենտ մարդիկ առանց գիշերային քնի ու հանգստի պայքարում են կրակի դեմ, իսկ շեֆերը գալիս ու ռեկլամվում են։
. Էս հրդեհը իրականում կարար էսքան մեծ ու վնասակար չդառնար, եթե օրերով չանտեսվեր ու որոշ պատասխանատու անձինք էշի ականջին քնած չլինեին։ Եթե դրա դեմ լիներ ճիշտ մշակված մասնագիտական մոտեցում ու մասնագիտական պատասխանատվություն։ Ավելի քան համոզված եմ, որ դրա համար ոչ ոք չի պատժվելու։
. Պետության մակարդակով սա ոչ մի լուրջ նշանակություն չունեցող հարց էր, սակայն բոլոր լրատվականները, այդ թվում նաև պետական լրատվամիջոցները, սրանից մեծ կինո սարքեցին։ Դե դա ստանդարտ պրակտիկայա ավելի լուրջ ու կործանիչ թեմաներից շեղելու համար։
. Հրդեհը հանգցվեց մեկ-երկու ակտիվ օրում, վառվեց մոտավորապես ասենք թե 300 առողջ ծառ ու բոլորը վայ-վույ են անում։ Լիքը կամավորներ եկան ու ամեն ծառի համար պայքար տարան։ Դրա համար էլ ես անչափ շնորհակալ եմ։ Բայց այս տարվա մեջ Տավուշում 1000-ով ծառեր են կտրվել ու գողացվել։ Մեր անտառային պաշարները անխնա թալանվում են։ Բայց այ էդ թեմայի մեջ բոլորը էշի ականջին քնած են։ Ու երբ էս թեմայով օգնություն ենք խնդրում ՝ մի տեսակ խուլ ու անտարբեր պատի ենք հանդիպում։
. Իմ կամավորների օգնության կոչի մասին փոսթի տակ գրեթե ոչ մի ադեկվատ գրվածք չկա։ Ոնց որ հոգեբուժարանի սերուցքը փիլիսոփայության ժամ կազմակերպած լինի։
. Օրվա վերջում իմացա, որ խմբեր են եկել իբր թե օգնելու, բայց իսկի չեն էլ բարձրացել կրակների լուրջ օջախների մոտ։ Ուղղակի մի քանի ձևական վիդեոներ են արել ու հետո թռել են։ Ճիշտ ոնց որ 44-օրյա պատերազմի ժամանակ։ Դա իհարկե չի նշանակում, որ շատ լավ մարդիկ կամավոր կերպով չեն բարձրացել ու կրակի դեմ իսկապես կռիվ տվել։ Այդ թվում նաև էկոպարեկի ու ԱԻՆ-ի թիմից էլ լիքը վիզ են դրել։
Էլի կարամ գրեմ։ Բայց դե դժվար թե կարդանք, բայց դե դժվար թե համաձայնենք ու տարածենք։ Էլ ուր մնաց լուրջ քայլեր ձեռնարկենք։
Որպես հավելում էլ ասեմ, որ չեմ կարծում, որ ես կամ իմ հետ վերև գնացած մարդիկ եսիմինչ մեծ կամ հերոսական գործ ենք արել։ Մենք ընդամենը էնտեղ ենք եղել։ Ու պարտավոր էինք լինել։ Պարտավոր են լինել բոլորը՝ երբ պահը գալիսա։ Իսկ իրական շատ գործ անող մարդկանց անուններն էլի կանտեսվեն։ Ու ինչքան էլ որոշ հավերժ դժգոհները փնթփնթան, թե բա պետական կառույցները ինչի՞ համար են, բոլորս էլ գիտենք ու հիշում ենք, որ աղետների ժամանակ միշտ հանրությունն ու կառույցները միասին են աշխատու։ Ու չմոռանանք նաև, որ էդ կառույցներում աշխատողները մեր եղբայրներն են ու քույրերը, մեր հայրերն ու մայրերը։ Նրանք են հանդիսանում այդ կառույցի շարժիչ ուժը և ոչ թե ինչ-որ անհաջող պաշտոնյաներ։ Անտարբերությունը կործանարար բան է»: