Հինգշաբթի, 27 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Կոտրել են մեքենայի ապակին․ կարծես ուզում են ինչ-որ բան հասկացրած լինեն»․ Մանուկ Սուքիասյան

«Կոտրել են մեքենայի ապակին․ կարծես ուզում են ինչ-որ բան հասկացրած լինեն»․ Մանուկ Սուքիասյան
93
Այսօր, 11:30

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ «2-րդ անգամ ջարդել են մեքենայի ապակին. ելույթիս «արձագանքը»»։

«Սա մեր խմբակցության մեքենան է, անցած տարվա ամռանը ջարդել էին մեքենայի ապակին, մտածել էինք, որ միգուցե խուլիգաններ են, որովհետև մեր շենքի բակում մոտ 30 մեքենա է կայանվում և ոչ մեկին ոչինչ չէր եղել, բայց երբ որ դա տեղի է ունենում 2-րդ անգամ՝ այլ բան մտածել՝ քան քաղաքական հետքը, չեմ տեսնում, և պատրանքներ էլ չունեմ, թե սա պետք է բացահայտեն։ Երևի նախօրեին ԱԺ լսումների իմ ելույթը չեն մարսել, կարծես ուզում են ինչ-որ բան հասկացրած լինեն և իրենց պատկերացումներով փորձում են ինձ զսպել կամ վախեցնել՝ չի ստացվելու։ Այս իշխանությունների ցինիկ, ճղճիմ գործելաոճն է, կարծում են՝ այդպիսի բաներով մարդկանց գործունեությունը հնարավոր է կասեցնել։ Ամոթ է, վերջացրեք այս ամեն ինչը։ Մեքենայի ապակի ջարդելը շատ ստոր, խուլիգանական էժանագին քայլ է։ Հերիք չէ, որ երկիրը դարձրել էն նարկոշրջանառության կամ խաղամոլության էպիկենտրոն, դեռ մի բան էլ թավշյա սեր ու թավշյա վախ են տարածում մարդկանց մեջ, բայց լուսաբացը գալու է և Հայաստանը փոփոխություններ է տեսնելու»,- տեսանյութում հայտարարել է Մանուկ Սուքիասյանը։