Ուրբաթ, 28 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Հայաստանում բոլոր կարևոր մարդիկ, բոլոր կարևոր անցուդարձները գաղտնալսվում են»․ Ոսկան Սարգսյան

«Հայաստանում բոլոր կարևոր մարդիկ, բոլոր կարևոր անցուդարձները գաղտնալսվում են»․ Ոսկան Սարգսյան
51
Այսօր, 03:00

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանը 8-րդ տարին է, ինչ վարչապետ է, սակայն շարունակում իրեն պահել դեղին մամուլի լրագրողի պես։ Նա հայտարարել է՝ մարդ կա, որի դեմով 1,5 միլիարդ դոլար է անցնում, սակայն նրա կյանքում ոչինչ չի փոխվում, փողը ծախսելու հմտություն է պետք։ Հայաստանում բոլոր կարևոր մարդիկ, բոլոր կարևոր անցուդարձները գաղտնալսվում են, ո՞ւմ մասին է խոսքը, Հայաստանում քանի՞ հոգի կա, ում դեմով 1,5 միլիարդ դոլար կարող է անցնել։ Փող ծախսելու հմտություններ ունեն միայն Նիկոլ Փաշինյանի մտերիմ մեծահարուստները, շատ էժան, վարկով Ծաղկաձորում աստղեր ունեցող հյուրանոց գնածները, սուպերմարկետների նոր ցանց գործարկածները, մինչև 2018 թվականը սուրճ խմելու փող չունեցող, հիմա Մոսկվայի Կուտուզովի պողոտայում, Սոչիում, Երևանում
շատ տներ առածները։ Միով բանիվ՝ վերջին 7 տարում բիրդան աղա դառածները»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան