Հինգշաբթի, 27 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Հայ Եկեղեցին խորը ինքնամաքրման կարիք ունի»․ Արման Բաբաջանյան

«Հայ Եկեղեցին խորը ինքնամաքրման կարիք ունի»․ Արման Բաբաջանյան
115
Այսօր, 14:24

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչպես ավելի վաղ ասում էի, Եկեղեցին ներսից ինքնամաքրման գործընթաց է սկսել։ Այս եպիսկոպոսները սեփական հեղինակությամբ ստանձնում են Հայ Եկեղեցին, նրա նվիրապետությունն ու արժանապատվությունը փրկելու գործը։ Սա խորապես գնահատանքի արժանի քայլ է․ Եկեղեցին մաքրվում է սեփական խղճի դատաստանից։
Սրբազան հայրերն իրենց գրությամբ հաստատում են, որ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպս. Խաչատրյանի մասնակցությամբ տարածված տեսանյութերն իսկական են, և արձանագրում են, որ Ամենայն հայոց Գարեգին Բ հայրապետը այդ սրբապիղծ արարքը կոծկելով՝ դավաճանում է կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր ուխտին։ Եպիսկոպոս հայրերը հստակ ձևակերպում են, որ Գարեգին վեհափառն այսու անհավատարիմ է գտնվել իր ուխտին՝ «ուղիղ վարդապետությամբ» առաջնորդելու Հայ Եկեղեցին։
Հուսանք, որ այս իրավիճակում Գարեգին վեհափառը այլևս առանց անհարկի դիմադրության թույլ կտա, որ Արշակ արքեպս. Խաչատրյանը թողնի կարգը և հեռանա Մայր Աթոռից, իսկ ինքն էլ շուտով կհրաժարվի Լուսավորչի գահից և կգնա հանգստի։
Հայ Եկեղեցին խորը ինքնամաքրման կարիք ունի։ Փառք և պատիվ այս առաքելությունն ստանձնած մեր պանծալի Եկեղեցու սրբազան հայրերին, որոնք գործում են ի շահ Քրիստոսի սուրբ Եկեղեցու հարատևության, Լուսավորչի սուրբ գահի անսասանության և Հայոց պետականության հզորացման»։

Աղբյուրը`   Արման Բաբաջանյան