«Հունվարի 1-ից անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին և նպաստառուներին կտրամադրվի մինչև 20 % հետվճար»․ ՀՀ ԱՍՀՆ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է․ «2026թ․ հունվարի 1-ից անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին և նպաստառուներին կտրամադրվի մինչև 20 % հետվճար՝ գործող 12 %-ի փոխարեն։
Արդյունքում՝ կենսաթոշակի կամ նպաստի չափը կարող է բարձրանալ մինչև 10,000 դրամով՝ գործող 6,000-ի փոխարեն։ Միաժամանակ, ծրագրի ժամկետը երկարաձգվել է մինչև 2026թ. դեկտեմբերի 31-ը։ Այսօրվա նիստում Կառավարությունը հաստատել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված նախագիծը։
Նշենք, որ 2025թ. հոկտեմբեր ամսվա տվյալներով՝ ծրագրից օգտվում է 366 հազար 432 քաղաքացի․ մեկ շահառուի ստացած հետվճարի միջին չափը 4,157 դրամ է։
Ծրագրի մեկնարկից մինչ օրս կենսաթոշակային քարտերով իրականացվել է 314 մլրդ 194 մլն դրամի անկանխիկ գործարք, և հետվճարի տեսքով շահառուներին հետ է վերադարձվել շուրջ 30 մլրդ դրամ»։

Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
152Երեկ, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
25830.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
42828.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
44728.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
48827.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
43527.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
36527.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
37227.10.2026, 10:12