«Սա մեր կռիվն է, պատվարժան դատարան, դուք եք հանձն առել կռվի մյուս կողմում լինել». Բագրատ Սրբազան
![]() 125 Այսօր, 16:42 «Ես ակնկալիք ունեի, որ Լիդյայի կալանքի վերացման որոշումը անցյալ շաբաթ կլինի գոնե, բայց չեղավ, որին որևէ արդարացում չկար: Դուք այսօր փաստացի փաստեցիք, որ ոչ թե արդարադատություն և ադարություն է գործում, այլ գործում է նպատակահարմարությոնը»,- դատական նիստի ժամանակ ասաց «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանը: Սրբազանը նշեց, որ որքան էլ փորձեն այս դատական գործընթացը ներկայացնել որպես արդարադատություն, այն այլ բանի մասին է: «Կգա ապացույցների ժամանակը և ես ավելի խորությամբ կասեմ դրանց մասին՝ այն բոլոր փաստացի գրանցումներով, որոնք պատճառ են դարձել այսքան մարդու կյանքի տառապանքին: Մենք այստեղ, այս հանրապետության մեջ ոչ թե քաղկալանավորներ կամ կալանավորներ ենք, այլ գերիներ ենք և պատանդներ: Լիդյան շղթայված Հայաստանի, բայց հաղթանակող Հայաստանի խորհրդանիշն է: Դուք այսօր այդ շղթայից փորձեցիք մի փոքր օղակ հանել: Բայց մեր մեծ խնդիրը մնում է չլուծված»,- ընդգծես Սրբազանը՝ հավելելով. «Սա մեր կռիվն է, պատվարժան դատարան, դուք եք հանձն առել կռվի մյուս կողմում լինելու: Հուսով եմ, որ դուք՝ նաև մեղադրող կողմը, այս որոշումը երբ կայացրեցիք, այս մեկ շաբաթվա ընթացքում նաև զղջում եք ունեցել, որ կայացրել եք»: |

Վահագն Չախալյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսով
9417:24
«Մինչ այսօր հրապարակված չէ 44-օրյա պատերազմի զոհերի անվանական ցուցակը»․ Արմեն Աշոտյան
7817:18
«Հակաիշխանական դաշտում կարող է և պիտի լինի համագործակցություն՝ ընդդեմ իշխանական ուժի»․ Լիլիթ Բլեյան
7117:12
«Լուսավորչի գահը ընծա չէ, որ Կաթողիկոսը նվիրաբերի»․ Արշակ Սրբազան (տեսանյութ)
10317:00
«Սա մեր կռիվն է, պատվարժան դատարան, դուք եք հանձն առել կռվի մյուս կողմում լինել». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
10916:42
«Եկեղեցին հանձնել Փաշինյանին կամ Լուսավորչի գահը փոխանցել հեղինակավոր արքեպիսկոպոսի»․ Կարպիս Փաշոյան
12116:36
«Ո՞վ է այս եպիսկոպոսներին տրամադրել փորձաքննության արձանագրությունները»․ Գագիկ Համբարյան
12416:18
«Ո՛չ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին, ո՛չ էլ ինձ չի ներկայացվել որոշում՝ փորձաքննություն նշանակելու մասին»․ Արսեն Բաբայան
12716:12
