Հինգշաբթի, 27 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած արցախցու արդարացման դատավճիռը մնաց ուժի մեջ

Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած արցախցու արդարացման դատավճիռը մնաց ուժի մեջ
206
Այսօր, 18:54

Ալբերտ Առստամյանի արդարացման դատավճիռը մնաց ուժի մեջ, գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։

«Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց դատախազության վերաքննիչ բողոքը և օրինական ուժի մեջ թողեց Ալբերտ Առստամյանին արդարացնելու վերաբերյալ դատավճիռը։

Հիշեցնեմ, որ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած 72-ամյա արցախցի Ալբերտ Առստամյանը մեղադրվում էր խուլիգանություն կատարելու մեջ։

Ալբերտ Առստամյանն իր շնորհակալությունը հայտնեց՝ պապիս հետ նկարն ինձ նվիրելով»,- գրել է փաստաբանը։

Աղբյուրը`   Ռոման Երիցյան