Ուրբաթ, 28 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ի՞նչ իմաստ ունի շենքի տանիքում տեղադրված այս խաչը». Կարեն Հեքիմյան

«Ի՞նչ իմաստ ունի շենքի տանիքում տեղադրված այս խաչը». Կարեն Հեքիմյան
91
Այսօր, 01:06

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ի՞նչ իմաստ ունի Երևանի բազմաբնակարան շենքի տանիքում տեղադրված այս խաչը:
Նշանակում է, որ շենքի բոլոր բնակիչները քրիստոնյա՞ են:
Նշանակում է, որ շենքի բնակիչները հանուն Քրիստոսի զոհաբերությունների՞ են պատրաստ:
Նշանակում է, որ շենքի բնակիչները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդնե՞ր են:
Ենթադրենք՝ այդպես է:
Այդ դեպքում, շենքի բնակիչներից քանի՞սն են պարբերաբար (գոնե ամիսը մեկ անգամ) մասնակցում պատարագի:
Այդ դեպքում, շենքի բնակիչներից քանի՞սն են պատրաստ պաշտպանել եկեղեցին պառակտումից:
Այդ դեպքում, շենքի բնակիչներից քանի՞սն են միմյանցից տարբերում իրական և կեղծ (կարգալույծ) հոգևորականներին:
Ի վերջո, շենքի բնակիչներից քանի՞սն են վարժ արտասանում «Հայր մերը»:
Վստահ եմ՝ ոչ առաջինը, ոչ երկրորդը, ոչ էլ երրորդը: Այդ դեպքում, ինչո՞ւ»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան