Հինգշաբթի, 27 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Արցախն ուրացած Վրթանե՛ս, քո տեղը Բաքվում է». Գագիկ Համբարյան

«Արցախն ուրացած Վրթանե՛ս, քո տեղը Բաքվում է». Գագիկ Համբարյան
273
Այսօր, 20:42

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՍՈՒՊԵՐԴԱՎԱՃԱՆԸ (լուսանկար)
Լուսանկարում պատկերվածն Արցախի թեմի առաջնորդ Վրթանեսն է...
Սա քիչ առաջ հանդիպել է աղանդավոր և ՀԱԵ-ի թշնամի Նիկոլ Անհողի հետ...
Այո՛, այո՛... Այն Նիկոլի, ով հանձնեց իր հարազատ Արցախն Ադրբեջանին և այն ճանաչեց Ադրբեջանի մաս...
Այն Նիկոլի, ում ատելությունը Գարեգին Բ-ի նկատմամբ մեծացավ Արցախի թեմը ՉՑՐԵԼՈՒ՝ այն պահպանելու և Արցախի հարցը տարբեր հարթակներում բարձրաձայնելու պատճառով...
Այն Նիկոլի, ում պատճառով Արցախի հազարավոր եկեղեցիներ, վանքեր, խաչքարեր պղծվել և պղծվում են թուրքերի կողմից...
Այն Նիկոլի, ով բացահայտ կատարում է Փաշազադեի՝ ՀԱԵ-ի դեմ իջեցված հրահանգները...
Վրթանես, հլը Նիկոլին ասեիր, թող ասեր՝ Արցախ...
Արցախն ուրացած Վրթանե՛ս, քո տեղը Բաքվում է, Փաշազադեին կից ձևավորված աղվանական «եկեղեցում» է, որտեղ քո նմանը մեծ հաճույքով կծառայի»:

Աղբյուրը`   Գագիկ Համբարյան