Հինգշաբթի, 27 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«9 եպիսկոպոս` Դանթեի դժոխքի 9-րդ շրջանում». Արսեն Գասպարյան

«9 եպիսկոպոս` Դանթեի դժոխքի 9-րդ շրջանում». Արսեն Գասպարյան
183
Այսօր, 21:48

Քաղաքագիտության դոկտոր, վարչապետի նախկին գլխավոր խորհրդական և նախկին դիվանագետ Արսեն Գասպարյանը գրում է. «9 եպիսկոպոս՝ Դանթեի դժոխքի 9-րդ շրջանում
Դանտեի «Աստվածային կատակերգությունում» ստեղծած տիեզերաբանության մեջ դժոխքի ամենախոր և ամենասարսափելի հատվածը Կոցիտ անունով սառցակալած լճումն է։ Այստեղ պատժվում են այն մարդիկ, ովքեր դավաճանել են ամենասրբագույն կապերը՝ ընտանիք, հայրենիք, հյուրընկալություն և հավատարմություն։ 9-րդ շրջանը բաժանված է չորս հատվածների.
1. Կաինա - դավաճանված ընտանիքի սառույցը
Այստեղ պատժվում են նրանք, ովքեր դավաճանել են հարազատներին։ Անունը գալիս է Կայենից, որը սպանեց իր եղբորը՝ Աբելին:
2. Անտենորա - հայրենիքի դավաճանները
Այս հատվածը նախատեսված է նրանց համար, ովքեր դավաճանել են հայրենիքին կամ ժողովրդին։ Այն կոչվում է ըստ Անտենորի, որն ինչպես միջնադարյան ավանդույթը պատմում էր, դավաճանել է Տրոյան։
3. Պտղոմեա - դավաճանած հյուրերի լացը
Այստեղ են նրանք, ովքեր դավաճանել են հյուրերին կամ ընկերներին, և որոնց արտասուքներն անմիջապես սառչում են՝ փակելով նրանց աչքերը։ Անունը գալիս է Պտղոմեոսից, որը սպանեց իր տանը հյուրընկալված մարդկանց։
4. Հուդեկա - ամենածանր դավաճանությունը
Ամենախոր հատվածը՝ ընտրված նրանց համար, ովքեր դավաճանել են բարերարներին, բարեգործներին և իրենց ամենամեծ վստահողներին։ Այստեղ հոգիները ամբողջովին սառցի մեջ են՝ առանց շարժվելու կամ արտահայտվելու հնարավորության։
Կոցիտի կենտրոնում կանգնած է հսկա, սառցակալած Լյուցիֆերը՝ երեք դեմքերով։ Նրա երեք բերաններում հավերժ տանջվում են մարդկության երեք մեծ դավաճանները՝
▪️Հուդա Իսկարիովտացի - դավաճանեց Քրիստոսին
▪️Բրուտոս
▪️Կասիոս
Վերջին երկուսը՝ իբրև դավաճաններ Հուլիոս Կեսարին:
▪️Սրանց ավելացան մի քանի Հայ եպիսկոպոսներ»:

Աղբյուրը`   Արսեն Գասպարյան