Ուրբաթ, 28 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մարտ ամսին»․ Սրբուհի Գալյան

«Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մարտ ամսին»․ Սրբուհի Գալյան
108
Երեկ, 23:36

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը:
Խորհրդի անդամները քննարկել են Դատախազության և քննչական մարմինների վերաբերյալ կարգավորումները:
«Ես ուզում եմ կրկնել այն հանձնառությունը, որ Արդարադատության նախարարությունն է ստանձնել, և դա վերաբերում է տեքստի մշակմանը և դրա ժամկետներին։ Մասնավորապես, հանձնառությունը ենթադրում է, որ Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մարտ ամսին։
Այսօր քննարկելու ենք դատախազության և քննչական մարմիններին առնչվող դրույթները»,- նշել է նախարարը: