Ուրբաթ, 28 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Առավելագույնը, ինչ կարողանում են ասել Գարեգին Երկրորդի դեմ, ԿԳԲ-ի հետ կապելն ու զավակ ունենալու թեման է»․ Հայկ Այվազյան

«Առավելագույնը, ինչ կարողանում են ասել Գարեգին Երկրորդի դեմ, ԿԳԲ-ի հետ կապելն ու զավակ ունենալու թեման է»․ Հայկ Այվազյան
110
Այսօր, 09:42

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ արշավը, իր մոտ կանգնած մարդկանց կալանավորումները, աննախադեպ ճնշումները և իր համառ դիմադրությունը վկայում են այն մասին, որ 26 տարիների իր գահակալության ընթացքում նա թույլ չի տվել այնպիսի լուրջ սխալներ, որոնք կարող էին այլոց ձեռքերում որպես ճնշման գործիքներ օգտագործվել։
Հահառակ դեպքում դրանք արդեն գործի դրված կլինեին։
Հայոց Եկեղեցու դեմ աշխատող համաշխարհային ուժերի առկայության պայմաններում, դա Կաթողիկոսի կարևոր արժանիքներից է։
Առավելագույնը, ինչ կարողանում են ասել Գարեգին Երկրորդի դեմ, դա իրեն ԿԳԲ-ի հետ կապելն է և զավակ ունենալու թեման է։
ԿԳԲ-ի թեման թույլ է, իսկ զավակ ունենալու կամ չունենալու թեման անձամբ ինձ բացարձակ չի հետաքրքրում։
Ավելին, նույնիսկ եթե նա զավակ ունի, ապա դա որևէ ձևով չի ազդում իր նկատմամբ իմ վերաբերմունքի վրա։
Այնպես որ՝ հարգանքներս Վեհափառ Տեր»։

Աղբյուրը`   Հայկ Այվազյան