Ուրբաթ, 28 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Այդ երբվանի՞ց Նավասարդ արք. Կճոյանը դարձավ մեր եկեղեցու բարեփոխիչ». Թաթուլ Հակոբյան

«Այդ երբվանի՞ց Նավասարդ արք. Կճոյանը դարձավ մեր եկեղեցու բարեփոխիչ». Թաթուլ Հակոբյան
111
Այսօր, 15:36

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ճգնաժամը միշտ հնարավորության դուռ է բացում, մանավանդ, եթե կա արդար ցանկություն բարեփոխվելու:
ՀՀ իշխանություններ - Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոս, (հատուկ չեմ նշում՝ Պետություն-Մայր Աթոռ, որովհետև սա հաստակող ու համառ անհատների մենամարտ է), այս ճգնաժամը բարեփոխումների հնարավորություններ է բացում:
Այսպես, սա առիթ է տալու խոսելու ու խորհելու կուսակրոնության ուխտի միջնադարյան ավանդույթի պահպանության անհրաժեշտության, և, ընդհանրապես, Մեր եկեղեցու բարենորոգության մասին:
Մի քանի անգամ գրել եմ և կրկին ուզում եմ շեշտել, որ մեր հոգևոր հայերը իրավունք չունեն մտնել ներքաղաքական պայքարի մեջ, էլ չասած՝ հավակնել վարչապետի աթոռին:
Նույնը նշել ու կրկին պնդում եմ, որ եկեղեցին պետք է բարեփոխվի ներսից և ոչ որևէ իշխանավորի միջամտության արդյունքում, հատկապես, երբ գիտենք փորացավը որն է:
Ու այստեղ հարցեր են առաջ գալիս:
Եթե Գարեգին Բ-ն ունի զավակ և խախտել է կուսակրոնության ուխտը, ապա վարչապետ Փաշինյանին երեկ հանդիպած և հպատակություն հայտնած հոգևոր հայրերից առնվազն մեկի մասին նույնպես շատ է գրվել, որ նա էլ ունի զավակ՝ անուն-ազգանունով և այլն:
Եթե այդպես է, ապա արդարացված է՞ արդյոք կուսակրոնության ուխտը խախտածին օգտագործելով գահընկեց անել մեկ այլ կուսակրոնություն ուխտը խախտածին:
Գրեթե կասկած չունեմ, որ Մայր Աթոռի դիվանապետի անբարո տեսանյութը իրական է, հետևաբար՝ ամոթալի ու դատապարտելի: Իսկ երեկ վարչապետ Փաշինյանին հպատակություն հայտնած մեր սրբազանների մեջ չկա՞ կուսակրոնությունը խախտած գոնե մեկ այլ եպիսկոպոս: Եթե ասեմ կա և անուն նշեմ, ինձ մեղադրելու են զրպարտելու մեջ:
Այդ երբվան՞ից Նավասարդ արք. Կճոյանը դարձավ մեր եկեղեցու բարեփոխիչ: Նրա անունը մեր սրտերում է օֆշորի, Բենթլիի ու այլ ամոթալի լուրերով:
Որևէ կասկած չունեմ, որ մեր եկեղեցին պետք է բարեփոխվի:
Որևէ դրական զգացում չեմ ունեցել Գարեգին Բ Ամենայն Հայոցի հանդեպ, թեև Վահափառին երբեք չեմ հանդիպել ու իմ այս կարծիքը ձևավորվել է իմ այն ընկերների ասածներով, ովքեր հանդեպել են նրան...
Եվ վերջում՝ այսօր, երբ մենք ունենք այսքան մարտահրավերներ, ճի՞շտ ժամանակն է իշխանություններ-գործող վեհափառ մենամարտերի:
Չեմ գիտեր»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան