«Շարունակելո՞ւ ենք տառապել ներազգային թշնամանք սերմանողների ձեռքին»․ Հայկ Խանումյան
![]() 101 Այսօր, 02:06 Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանը հսկայական գումարներ է ծախսում քրիստոնեական տարբեր կազմակերպությունների և եկեղեցիների բարեհաճությանն արժանանալու համար։ Ջերմ հարաբերություններ ունի կաթոլիկ եկեղեցու, բողոքական բազմաթիվ եկեղեցիների հետ, օրերս Ի. Ալիևն ընդունեց մորմոնների բարձրաստիճան պատվիրակությանը։ Մարդիկ հասկանում են, որ քրիստոնեական եկեղեցիներն ու կազմակերպությունները տարբեր երկրներում, հատկապես ԱՄՆ-ում, հզորագույն լոբբիստական ուժ են։ Եվ հսկայական գումար են ծախսում այդ լոբբիստական ուժի աջակցությունն ունենալու համար։ Իսկ ի՞նչ է անում հայությունը և ՀՀ իշխանությունը։ Ինչպե՞ս է օգտագործում Հայ Առաքելական Եկեղեցու, հայ կաթոլիկների, հայ բողոքականների և այլ քրիստոնեական եկեղեցիների ու կազմակերպությունների հայկական ներուժը, նրանց սոցիալական կապիտալն ու հզորությունը։ Մինչև ե՞րբ կարող ենք առաջ գնալ ոչնչացնելու, պառակտելու, թշնամանք հրահրելու ճանապարհով։ Մի՞թե մեծ խնդիրներ դնելու ունակ իշխանություն չենք ձևավորելու։ Թե շարունակելու ենք տառապել ներազգային թշնամանք սերմանողների ձեռքին»։ Աղբյուրը` Հայկ Խանումյան |

«Շարունակելո՞ւ ենք տառապել ներազգային թշնամանք սերմանողների ձեռքին»․ Հայկ Խանումյան
8802:06
««Վեոլիա ջրին» քնից հանեք․ խմելու ջրի խողովակը Նուբարաշենում վնասվել է, վթարային իրավիճակ է»․ Գագիկ Շամշյան (տեսանյութ)
11501:36
Արմինե Ճաղարյանի մահվան մեջ մեղադրվողն արդարացվել է
10900:48
«Քաղաքական հաշվարկները, որոնք հիմնված են վարկաբեկման վրա, այլևս չեն աշխատում»․ Տիգրան Դումիկյան
13600:30
«Ինչու է մեր մշակութային էլիտան ձևավորվում օտար ափերում»․ Վահե Լոռենց
150Երեկ, 23:42
«Մանումենտցի Դավիթիկի» վիճակը ծանր է, նրան վիրահատում են
197Երեկ, 23:18
«Անհանդուրժելի են իշխանական մեքենայություններով եկեղեցու միասնականությունը պառակտելու փորձերը». Վարդապետաց դաս
113Երեկ, 23:12
«Կուսակրոնության ուխտը խախտելու մեղադրանքը լոկ միջոց է՝ Հայոց եկեղեցին հպատակեցնելու». Թաթուլ Հակոբյան
169Երեկ, 22:40
