Շաբաթ, 29 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Ինչու է մեր մշակութային էլիտան ձևավորվում օտար ափերում»․ Վահե Լոռենց

«Ինչու է մեր մշակութային էլիտան ձևավորվում օտար ափերում»․ Վահե Լոռենց
78
Երեկ, 23:42

Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբևէ ինքներդ ձեզ հարցրե՞լ եք, թե ինչու հայ ժողովրդի երևելիների, հանճարների ավելի, քան 80 տոկոսը՝ օտար միջավայրի ծնունդ է։ Թե ինչու հայաստանյան միջավայրում հազվադեպ են հանճարներ ծնվում։ Եթե հայի մերօրյա արժեհամակարգն առողջ է (պայմանավորված արժեհամակարգ թելադրող ձեր (մեր) զատոներով, ձեր (մեր) էթնոմտածողության առաջնահերթություններով), հապա ինչու է մեր մշակութային էլիտան ծնվում և ձևավորվում ո՛չ թե հայության գրկում, այլ օտար ափերում, օտար միջավայրում։ Խորհեք այս մասին և փորձեք հետևություն անել։ Հուշեմ․ ի՞նչն է էթնոմտածողության և արժեհամակարգի թելադրող գլխավոր գործոնը․․․»:

Աղբյուրը`   Վահե Լոռենց