Ուրբաթ, 28 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Մայր Աթոռում ժողով է․ քննարկվելու է ուրացող եպիսկոպոսներին կարգալույծ անելու հարցը»․ Նաիրի Հոխիկյան

«Մայր Աթոռում ժողով է․ քննարկվելու է ուրացող եպիսկոպոսներին կարգալույծ անելու հարցը»․ Նաիրի Հոխիկյան
99
Այսօր, 11:00

«Մայր Աթոռից ահազանգ ստացանք, որ վտանգներ են սպառնում եկեղեցուն, և որպես հավատացյալներ, ՀԱՍԵ հավատարիմ հետևորդներ, երեկոյան եկանք այստեղ, հանդիպեցինք միաբանների հետ, ստացանք Վեհափառի օրհնությունը։ Նրանք ասացին, որ եկեղեցին ունի իր զավակների կարիքը, որովհետև Նիկոլ Փաշինյանի կառավարությունը փորձում է ներսից քանդել եկեղեցին, գտնել այնպիսի մարդկանց, ովքեր ունեն խոցելի տեղեր, բայց պետք է նշեմ, որ 56 եպիսկոպոսներից ընդամենը 8-9 են գնացել են նրա հետ հանդիպման։ Հիմա Մայր Աթոռում միաբանների ժողով է, որտեղ քննարկվելու է այս ուրացող եպիսկոպոսներին կարգալույծ անելու հարցը»,- այսօր Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում ասաց հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը։ «Հնարավոր է, որ այսօր այս ուրացյալ եպիսկոպոսներն ընդհանուր հայտարարություն անեն՝ ընդեմ Մայր Աթոռի, Վեհափառի, փորձեն, այսպես ասած, ներքին հեղափոխության անել, նաև վտանգ կա, որոշ տեղեկատվություն կա, որ փորձ է արվելու Վեհափառին ձերբակալել, կալանավորել, մեկուսացնել»,- հավելեց Հոխիկյանը։

Նաիրի Հոխիկյանի ճեպազրույցը