Ուրբաթ, 28 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Հայաստանում ընտրությունը արժեքային համակարգի և ոչնչացման միջև է»․ Տիգրան Աբրահամյան

«Հայաստանում ընտրությունը արժեքային համակարգի և ոչնչացման միջև է»․ Տիգրան Աբրահամյան
82
Այսօր, 13:00

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեր երկրում տեսակի պայքար է: Դա դրսևորվում է և՛ քաղաքական դաշտում, և՛ զինված ուժերում, և՛ հոգևոր հարթությունում:
Հանգրվանային բոլոր փուլերում միշտ է ջրբաժան լինում, երբ մարդիկ ընտրության շեմին են կանգնում:
Անկախ քաղաքական, հասարակական ճնշումից, իշխանական շանտաժից, սպառնալիքից, մարդը որոշում է կայացնում՝ իր հետագա դերի ու ճակատագրի վերաբերյալ:
Հիմա Հայաստանում այդ փուլն է, որտեղ ընտրությունը արժեքային համակարգի և ոչնչացման մեջ է, հարմարվողականության և պայքարի, հանձնվելու և դիմադրության:
Պայքարը շատ ավելի գլոբալ է, քան կարելի է մակերեսին տեսնել և պայքարը ո՛չ թե զուտ իրադրային հանգուցալուծման, այլ հայ ժողովրդի գոյության մարտի մասին է»: