Ուրբաթ, 28 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Փաշինյանը պատրաստվում է վերջնական փուլի՞ն». լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին

«Փաշինյանը պատրաստվում է վերջնական փուլի՞ն». լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին
63
Այսօր, 12:12

«Նիկոլ Փաշինյանն այսօր ասաց, որ կիրակ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում կմասնակցի պատարագի, երեկ էլ հանդիպել էր մի խումբ սրբազանների հետ: Փաշինյանը պատրաստվում է վերջնական փուլի՞ն՝ կաթողիկոսի հեռացմա՞նը»,- ԱԺ-ում, դիմելով Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, հարցրեց լրագրողը: Նախարարն ասաց՝ կիրակի դեռ պատրաստվում են մասնակցել պատարագի. «Շարունակելու ենք կիրակի օրերին գնալ պատարագի: Միանշանակ դրական ենք գնահատում մեր եպիսկոպոսների արձագանքը»:

Հարցին՝ կաթողիկոսի թեկնածուի անուն քննարկո՞ւմ եք, Ավանեսյանն ասաց՝ «վայ, ժողովուրդ ջան, լավ էլի»:

Անահիտ Ավանեսյանի ճեպազրույցը