Ուրբաթ, 28 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Երեխաները, իսկապես, մեր հասարակության արատներն արտացոլողն են»․ Զառա Հովհաննիսյան

«Երեխաները, իսկապես, մեր հասարակության արատներն արտացոլողն են»․ Զառա Հովհաննիսյան
87
Այսօր, 13:30

Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Զորական գյուղում տեղի ունեցած դեռահասի ծեծի դաժան տեսարանն ապացույցն է բռնության մշակույթի և մեր հանրության մեջ սամասուդի մեթոդների առկայության։ Ցավոք նման դեպքեր բազմաթիվ են, եթե այս մեկը տարածվեց համացանցում, ապա շատ ու շատ նման դեպքեր մնում են չբարձրաձայնված։
Դեռահասների հետ կատարվողը արտացոլումն է այն տեսարանների, որոնց մենք ականատեսն ենք լինում Հայաստանի կառավարման բարձր մարմիններում։ Քանի՞ անգամ ուղիղ տեսախցիկների առաջ խորհրդարանում ձեռնամարտ, վիրավորանք ու նվաստացում տեսանք, ի՞նչ հետևություն արեցինք՝ ոչ մի։
Երեխաները, իսկապես, մեր հասարակության արատներն արտացոլողն են, ու էլի ցնցվելու ենք ամեն նման դեպքից, քանի դեռ չենք վերանայել մեր վարքը մենք՝ իբրև թե հասուն տարիքի և ծնող հանդիսացողներս»։