Ուրբաթ, 28 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Նայեք նախագահականում նստած մարդուն ու պատկերացրեք՝ ինչ ապագա է սպասվում Եկեղեցուն»․ Արա Պողոսյան

«Նայեք նախագահականում նստած մարդուն ու պատկերացրեք՝ ինչ ապագա է սպասվում Եկեղեցուն»․ Արա Պողոսյան
98
Այսօր, 13:42

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Նիկոլի և մյուսների պատկերացրած Եկեղեցու «նորոգումը» ճիշտ այնպիսին է, ինչպես «նորոգվեց» ՀՀ նախագահի առանց այն էլ թույլ ինստիտուտը։
Նախագահի աթոռին բազմեց մեկը, ով չունի լայն հասարակության աջակցությունը և ընկալվում է բացառապես որպես «Նիկոլի մոտ նախագահ աշխատող», ում միակ պարտավորությունը Նիկոլի թղթերը ստորագրելն է։
Ճիշտ այդպիսին է լինելու նաև իրենց «նորոգած» Եկեղեցին, եթե Աստված մի արասցե, նրանց մոտ դա հաջողի։ Հայոց Հայրապետ, ով ի տես ամենքին կօրհնի իշխանության ամեն գործողություն, անկախ դրա բովանդակությունից։
Սա՛ է պետք Նիկոլին, ու նայեք ՀՀ նախագահականում նստած մարդուն ու պատկերացրեք, թե ինչ ապագա է սպասվում նաև Եկեղեցուն»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան