Ուրբաթ, 28 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Վեհափառը կարող է ողորմած լինել, եթե զղջան, ներողություն խնդրեն». Տեր Վրթանես քահանա Բաղալյան

«Վեհափառը կարող է ողորմած լինել, եթե զղջան, ներողություն խնդրեն». Տեր Վրթանես քահանա Բաղալյան
99
Այսօր, 14:36

«Մեր որդիական սերն ու հարգանքն ենք արտահայտում Վեհափառ Հայրապետին և ուզում ենք, որ Վեհափառը արդարացի կամ ողորմած վճիռ կայացնի այն բոլոր անձանց նկատմամբ, որոնք տարբեր կոմպրոմատների, շանտաժի, ահաբեկման նաև սուտ խոստումների զոհ են դարձել»,- այսօր Մայր Աթոռում լրագրողների հետ զրույցում ասել է Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։

Անդրադառնալով երեկ մի խումբ եպիսկոպոսների՝ վարչապետի հետ հանդիպման թեմային, նշել է․ «Եթե առանց Վեհափառի գիտության վարչապետի հետ հանդիպման են գնացել կամ հայտարարություն են հրապարակել, արդեն իսկ ապօրինություն է, իրենք դրա իրավունքը չունեին։ Ինչ-որ առումով վարչապետն այդ հանդիպումով մաքրեց եկեղեցին այն մարդկանցից, որոնք իրենց կարգին համապատասխան չէին»։

Դիտարկմանը՝ ստացվում է այդ հոգևորականներն կարգալո՞ւյծ են արվելու, տեր Վրթանեսը պատասխանել է․ «Արդարացի որոշման դեպքում կարող են դուրս գալ, բայց Վեհափառը կարող է ողորմած լինել, եթե իրենք զղջան, ներողություն խնդրեն։ Օրինակ եթե ես լինեի Վեհափառ հայրապետը, իրենք երեկ երեկոյան կարգալույծ կհռչակվեին և այս կիրակի 6 նոր եպիսկոպոսների կօծեի»։

Տեր Վրթանես քահանա Բաղալյանի ճեպազրույցը