Կրակոցներ՝ Երևանում․ հիվանդանոց է տեղափոխվել քրեական պատմություններով հայտնի «Մանումենտցի Դավիթիկը»

681
Ուրբաթ, 28 նոյեմբերի, 2025 թ., 20:42
Այսօր՝ նոյեմբերի 28-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 18։50-ի սահմաններում քաղաքացիական ավտոմեքենայով «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» է տեղափոխվել հրազենային վնասվածքներով մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Այս պահին քրեական ոստիկանները պարզում են, թե ովքեր և ինչ մակնիշի ավտոմեքենայով և որտեղից են վիրավորին տեղափոխել հիվանդանոց, վիրավորը քրեական պատմություններով հայտնի «Մանումենտցի Դավիթիկ» մականվամբ 42-ամյա Դավիթ Իսպիրյանն է և կան տեղեկություններ, որ ևս մեկ հոգի նշված միջադեպի հետևանքով տեղափոխվել է մայրաքաղաքի այլ հիվանդանոց։

Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
12418:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
23214:51
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնին
39110:46
Իրանը հարվածել է Քուվեյթում ԱՄՆ երեք բազաներին
27809:29
Երևանում ծառը, որի մասին բազմիցս ահազանգել են, տապալվել է՝ վնասելով գազախողովակներ, ավտոմեքենաներ
245Երեկ, 23:48
Ահազանգ է ստացվել, որ Գյումրիում տնակներ են այրվում․ ՆԳՆ
235Երեկ, 23:36
Իրանը հարվածում է Քուվեյթն և Բահրեյնը
453Երեկ, 19:47
ԱԱ-ում հաղթանակի տոնակատարության ժամանակ Իսպանիայում դեռահաս է զոհվել
768Երեկ, 13:57