«Նավասարդ Կճոյանը դեռ շատ վաղուց պետք է կարգալույծ հռչակվեր». Էդմոն Մարուքյան
![]() 253 Կիրակի, 30 նոյեմբերի, 2025 թ., 23:24 «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը. «Կյանքիս մեջ առաջին անգամ դիմում եմ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին՝ խնդրելով նրան՝ բոլոր այն սրբազաններին, ովքեր պահանջել են արդարություն, Եկեղեցու մաքրագործում և որպեսզի գործող Կաթողիկոսը գնա հանգստի, որևէ կերպ չանդրադառնալ։ Սակայն նրանցից կոնկրետ մեկին՝ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանին, կարգալույծ անել։ Ինչո՞ւ եմ դիմում Կաթողիկոսին այս խնդրանք-առաջարկով։ Ուստի, Կճոյանին կարգալույծ անելով, դուք Փաշինյանին և նրա թիմին կդնեք մի այնպիսի հիմար իրավիճակի մեջ, երբ նրանք ստիպված կլինեն պաշտպանել նրան՝ բացահայտելով, որ իրենց գործողությունները որևէ կապ չունեն Եկեղեցու մաքրագործման հետ։ Առհասարակ, ես կարծում եմ, որ Նավասարդ Կճոյանը դեռ շատ վաղուց պետք է կարգալույծ հռչակվեր կամ, գոնե, չպետք է տարիներ շարունակ, ժողովրդականություն չվայելելով, առաջնորդեր Արարատյան թեմը։ Վերջին տարիներին մեր պետությունը բազմաթիվ մարտահրավերների միջով է անցել և անցնում, իսկ նա որևէ ձևով աչքի չի ընկել, չհաշված, իհարկե, ադամանդների, օֆշորների, զենքի և «Բենթլի»-ի հետ կապված սկանդալները։ Խնդրում եմ կարգալույծ հռչակել Նավասարդ Կճոյանին, որպեսզի տեսնենք, թե ինչպես են Եկեղեցին «նորոգող» ՔՊ-ականները հենվում նրա վրա և պաշտպանում նման համբավով հայտնի կարգալույծ հոգևորականի»: Աղբյուրը` Էդմոն Մարուքյան |

«Նոր ֆինանսական բուրգ է տարածվում՝ djialgeriai անվանումով»․ քիբերոստիկանություն
11702:06
«Քրիստոնեությունն առաջին հերթին քաղաքակրթական կատեգորիա է, և նոր միայն՝ կրոնական». Վահրամ Մարտիրոսյան
12001:12
«Զարմանում եմ, որ հակաեկեղեցական արշավին միացել է նաև «Հանրապետություն» կուսակցությունը»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
21500:30
Վրաստանում կարգելվի մեկանգամյա կիրառության պլաստիկե սպասքի շրջանառությունը
14000:24
Լոնդոնը պատժամիջոցներ է սահմանել ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դուգինի և այլոց նկատմամբ
24500:21
Հայկ Կոնջորյանն առանձնատուն է գնել շուկայականից անհամեմատ էժան գնով
22700:12
Գլխավոր դատախազը բողոք է ներկայացրել Հրանտ Բագրատյանի գործով
18300:06
ՀԱՄԱՍ-ը զենքը վայր կդնի մեկ պայմանով
310Երեկ, 23:17
