Երեքշաբթի, 10 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

«Պետք է վերանայել նշված հիմնարկների աշխատակիցների աշխատավարձերի դրույքաչափերը»․ Արմենակ Դանիելյան

«Պետք է վերանայել նշված հիմնարկների աշխատակիցների աշխատավարձերի դրույքաչափերը»․ Արմենակ Դանիելյան
237
Երկուշաբթի, 01 դեկտեմբերի, 2025 թ., 10:42

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Տիգրան Ավինյա՛ն, պետք է վերանայել Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող պոլիկլինիկաների, մանկապարտեզների, երաժշտական, արվեստի, սպորտի, շախմատի դպրոցների ուսուցիչների աշխատավարձերի դրույքաչափերը։ Արդարացի չի, երբ նոր ստեղծվող «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկի վարչատնտեսական բաժնի աշխատակիցները ավելի բարձր, ավելի շատ են վարձատրվելու՝ քան թե վերը նշված հիմնարկների աշխատակիցները»։