«Ձեր ուսանողը չեմ, որ ինձ հարցեր տաք». Յուրի Խաչատուրովը՝ դատավորին
![]() 304 Երկուշաբթի, 01 դեկտեմբերի, 2025 թ., 13:36 «Եթե դուք այսքան տարի մեր ներվային համակարգի հետ խաղում եք, ինչո՞ւ ես չեմ կարող»,- այսօր Մարտի 1-ի գործով դատական նիստի ժամանակ ասաց Յուրի Խաչատուրովը՝ դիմելով դատավոր Սարգիս Պետրոսյանին։ «Եթե դուք ինչ-որ մի տեղ դասավանդում եք, ես ձեր ուսանողը չեմ, որ ինձ հարցեր տաք՝ ես ձեզ պատասխանեմ»,- նոր մեղադրանքի թարգմանության անհրաժեշտության հետ կապված դատավորի հարցերին ի պատասխան՝ ավելացրեց Խաչատուրովը։ «Ես ձեր վերաբերյալ գործը քննող դատավորն եմ, դուք դատարանում պարտավոր եք դրսևորել պատշաճ վարքագիծ»,- ի պատասխան ասաց դատավոր Պետրոսյանը։ Այսօր Հակակոռուպցիոն դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի քննությունն էր։ Նրանք անցնում են 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունների գործով։ Նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին։ |

«ՆԳՆ ավտոբուսը մեկնում էր Լոռի՝ վարչապետի և «ուրախ ավտոբուսի» անդամների անվտանգությունն ապահովելու համար»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
3315:54
«Դուք աղն եք այն մի պտղունց, որ համ է տալիս մի ամբողջ ճաշի»․ վանաձորցին՝ Նիկոլ Փաշինյանին
10315:24
Փարիզում մեկնարկել է 25 երկրների ավելի քան 150 ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդաժողով
9815:12
«Երեխեքս հիվանդ են, պետությունից օգնություն չեմ ստանում»․ վանաձորցին՝ Նիկոլ Փաշինյանին
8415:00
«Ասֆալտապատ հարթ ճանապարհն ունի մի քանի թաքնված վտանգ»․ Հակոբ Բադալյան
11314:42
«Մի հատ ձեզ գրկեմ վերջին անգամ»․ քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
16614:18
«Սովածներն անցել են ողբերգական վթարի կողքով ու կերուխումի գնացել»․ Վահե Սարգսյան
23914:12
«Փախստականին փախած անվանողն անբարոյականի վաստակ է»․ Տիգրան Պետրոսյան
18214:00
