ԱԺ-ից դարձյալ մերժեցին Դավիթ Տոնոյանին
![]() 261 Երկուշաբթի, 01 դեկտեմբերի, 2025 թ., 15:36 Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին Ազգային ժողովից կրկին մերժել են՝ նրան հնարավորություն չտալով ծանոթանալու 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ խորհրդարանական քննիչ հանձնաժողովի պատրաստած զեկույցին: «Ազատության» հետ զրույցում Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը նշել է, որ մերժման հիմքը նույնն է՝ ըստ Ազգային ժողովի ընթացակարգերի՝ պատերազմի վերաբերյալ փաստաթուղթը զեկույց չէ: Պաշտպանության նախկին նախարարն ավելի քան մեկ ամիս առաջ էր դիմել Ազգային ժողով՝ զեկույցին, մասնավորապես իր մասնակցությամբ արձանագրություններին ծանոթանալու համար, բայց մերժել էին՝ պատճառաբանելով, որ այն իրավական կարգավիճակ չունի: Տոնոյանն իր փաստաբանների հետ խորհրդակցությունից հետո այսօր կրկին հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ փաստաթղթին չծանոթալու ներկայացված հիմքերը համարում է «անհիմն և անընդունելի»՝ հատկապես հաշվի առնելով նախկինում զբաղեցրած պաշտոնները։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Ռիսկ չեն անում հումանիտար օգնություն ուղարկել Իրան»․ Անդրանիկ Թևանյան
5001:06
«Աստված դեմ է, որ մարդը դիմի գուշակներին իր ապագան իմանալու համար». Արմեն Հարեյան
6700:48
Թրամփն սպառնացել է աննախադեպ հետևանքներով, եթե Իրանը չականազերծի Հորմուզի նեղուցը
11900:35
Իրանը քայլեր է ձեռնարկում Հորմուզի նեղուցն ականապատելու ուղղությամբ. #CBS_ News
17300:29
«Պետությունը «ռազբոյնիկից» իր քաղաքացիներին իրավական մարմիններով չպաշտպանի՞»․ Վարդան Հունանյան (տեսանյութ)
9800:12
«Վատիկանի գրադարանում Փաշազադեին են հանձնել մեզ վերաբերող բացառիկ սկզբնաղբյուրներ». Արթուր Ղազարյան
12500:06
Դոնալդ Թրամփը չի բացառում Իրան ցամաքային ներխուժման հնարավորությունը
152Երեկ, 23:59
«Զինվորականները խորտակել են իրանական նավերը, որովհետև դա ավելի զվարճալի է». Թրամփ (տեսանյութ)
181Երեկ, 23:11
