«Առաջարկով դիմել եմ Տիգրան Ավինյանին»․ Արմենակ Դանիելյան
![]() 186 Երեքշաբթի, 02 դեկտեմբերի, 2025 թ., 10:48 Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բազմիցս հարցազրույցների և ավագանու նիստերի ժամանակ խոսել եմ Երևան քաղաքի պոլիկլինիկաների և մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերի ցածր լինելու և այն բարձրացնելու անհրաժեշտության մասին։ Պոլիկլինիկաների բժիշկների և բուժքույրերի, ինչպես նաև մանկապարտեզների դաստիարակների և դայակների աշխատանքի ծանրաբեռնվածությունը և բարձր պատասխանատվությունը համապատասխան չի գնահատվում և համարժեք չի վարձատրվում։ Արդարացի չէ, երբ նոր ստեղծվող, նոր բացվող «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկի վարչատնտեսական բաժնի աշխատակիցները՝ պահակն ու հավաքարարը, կստանան 230,000 դրամ, կամ էլեկտրիկն ու վարորդը կստանան 286,000 դրամ աշխատավարձ, իսկ բժիշկն ու դաստիարակը, բուժքույրն ու դայակը 2-3 անգամ քիչ։ Աղբյուրը` Արմենակ Դանիելյան |

«Պեկինը շահագրգռված չէ պատերազմի արագ ավարտով». Վլադիմիր Զելենսկի
5023:39
Միքայել Սրբազանի պաշտպանական թիմը՝ Սրբազանի վիրահատության վերաբերյալ
9423:18
«Վեհափառ Տեր, ուխտադրուժ սպասավորներին առ Աստված վերադարձնելու միակ ուղին նրանց բանադրանքով և կարգալուծությամբ սաստելն է». Վահե Բեգոյան
9423:06
Արցախի թեմակալ խորհուրդը հերքում է՝ դատապարտող հայտարարություն չի տարածել
10922:42
«ԵՄ պաշտոնյան ասաց՝ չպետք է այնքան «երես տալ» ՀՀ ներկա իշխանությանը, որ դառնա Սաակաշվիլիի նման չարիք». Վահե Սարուխանյան
12822:30
Ճապոնիայում մեկ շաբաթվա ընթացքում կարող է հուժկու երկրաշարժ լինել
14022:27
ԱՄՆ-ն աջակցում է Իրաքին ԼՈՒԿՕՅԼ-ի ակտիվներն ամերիկյան ընկերությանը փոխանցելու հարցում
16621:48
«Փաշինյանն այս միտքը շրջանառել է, որպեսզի շարունակի պառակտել հանրությանը». Սարո Սարոյան
15021:36
