Շաբաթ, 14 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

«Եթե ուզում եք ձեր նախաձեռնությունը դիտարկվի անկեղծ, անհապաղ ազատ արձակեք տղաներին»․ Ռուբեն Մելիքյան

«Եթե ուզում եք ձեր նախաձեռնությունը դիտարկվի անկեղծ, անհապաղ ազատ արձակեք տղաներին»․ Ռուբեն Մելիքյան
223
Երեքշաբթի, 02 դեկտեմբերի, 2025 թ., 13:18

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կարդում եմ, որ նիկոլականները նոր բան են մոգոնել - ասում են՝ մենք հայհոյանքին հայհոյանքով չենք պատասխանելու և այդ քարոզչական «սոուսի» ներքո՝ նոր վարքականոն են ընդունում։ Օքեյ։
Բա էդ դեպքում՝ ո՞նց հասկանանք Նարեկի և Վազգենի դեմ քրեական գործն ու նրանց կալանավորումը։ Երբ թիվ 2 նիկոլականը նրանց անվանում է «շան լակոտ», ստանում է պատասխան, որից հետո ինչքան իրավապահ մարմին կա՝ «քսի է տալիս» տղաների վրա։ Դա՞ ոնց հասկանանք։
Եթե ուզում եք՝ ձեր այս նախաձեռնությունը դիտարկվի գոնե մի գրամ անկեղծ, ապա անհապաղ ազատ արձակեք տղաներին։ Ձեր այս նախաձեռնությունը եփած հավի ծիծաղն է հարուցելու առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ ձեր բանտերում «հետույք» բառի համար մարդ կա նստած»։

Աղբյուրը`   Ռուբեն Մելիքյան