Ուկրաինայի Հայոց թեմի քահանայից դասը հայտարարություն է տարածել

Ուկրաինայի Հայոց թեմի քահանայից դասը հայտարարություն է տարածել հաջակցություն Մայր աթոռի. «Մեր խորագույն անհանգստությունն ենք հայտնում Հայաստանում և հատկապես մեր Սուրբ եկեղեցու ներսում կատարվող իրադարձությունների վերաբերյալ:
Դատապարտելի է մեզ համար տարբեր աստիճանակարգություն ունեցող մեր եկեղեցականների հակականոնական և պառակտիչ ընթացքը, որը ցավալիորեն արտահայտվում է իշխանությունների հակաեկեղեցական տրամադրություններին և հարձակումներին համահունչ:
Մենք՝ հոգևորականներս ուխտ ենք անում խոստանալով հավատարիմ մնալ Սուրբ Էջմիածնին, հնազանդվել և կատարել Սուրբ Գրիգոր Լուսավորչի գահին ուղիղ հաջորդականությամբ բազմած Ամենայն Հայոց կաթողիկոսին: Վերոնշյալ հնազանդությունը արտահայտվում է նաև եկեղեցական արարողությունների և հատկապես Սուրբ Պատարագի ժամանակ Ամենայն Հայոց Հայրապետի, թեմակալ առաջնորդի ինչպես նաև Հայաստան աշխարհի հիշատակմամբ: Միտումնավոր կերպով այս հատվածի զեղջումը համապատասխանաբար հրաժարումն է տրված ուխտից:
Ուկրաինայում հոգևոր սպասավորություն իրականացնող քահանաներս մեր որդիական խոնարհումն ու հավատարմությունն ենք հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, եկեղեցական կանոնակարգին և ազգընտիր գահակալ Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին:
Կոչ ենք անում մեր հոգևոր եղբայրներին և մեր Սուրբ եկեղեցու հավատացյալներին անշահախնդիր կերպով հավատարիմ մնալ մեր Մայր Եկեղեցուն։
1. Դնիպրո քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Համազասպ ավգ. քահանա Բաբուճյանս
2. Չերկասի քաղաքի Սրբոց Թարգմանչաց մատուռի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Շահնազարյանս
3. Օդեսա քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբգար քահանա Գըլըճյանս
4. Չերնովցի քաղաքի Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Շահնազարյանս
5. Խարկով քաղաքի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վարդան քահանա Ադամյանս
6. Նիկոլաև քաղաքի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վարագ քահանա Յապարյանս
7. Լվով քաղաքի Սուրբ Աստվածածնի Վերափոխման առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Կարապետ քահանա Ղարիբյանս
8. Զապորոժյե քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հուսիկ քահանա Նուրիջանյանս
9. Կիև քաղաքի Սրբոց Նահատակաց մատուռի հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանս»:

Հաքերները գաղտնի զեկույցներ են հրապարակել Բեռլինի ԱԹՍ-ների նկատմամբ խոցելիության մասին
8500:00
«Սարսափելի է, որ Հայաստանի իշխանության բարձրաստիճան որևէ ներկայացուցիչ պատշաճ կերպով չի խոսում Ջերմուկի մարտերի մասին». Սոնա Աղեկյան
57Երեկ, 23:18
«Շարունակելու ենք բարձրաձայնել Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հայերին էթնիկ զտման ենթարկելու ու դրա հետքերը ջնջելու փաստերը». Դանիել Իոաննիսյան
55Երեկ, 22:48
«Թե այս ժողովրդին անկախությունից ի վեր իրապես կրթած լինեին, իրար աջուձախ ամեն օր չէին փրթի». Վահե Գրիգորյան
63Երեկ, 22:30
«Ո՛չ առևտուրը, ո՛չ բարեկամական հարաբերությունները, ո՛չ խաղաղությունը նրանց չեն զսպելու, եթե դիմացն ուժ չլինի». Դավիթ Մանուկյան
67Երեկ, 22:12
«Արդյո՞ք Պրահայի հանդիպումից առաջ ՀՀ-ի վրա Ադրբեջանի հարձակումը պայմանավորվածություն չէր». Նաիրի Հոխիկյան
80Երեկ, 22:00
«Արևմտամետների ու ռուսամետների կռիվը գաղափարախոսական առումով ի սկզբանե կեղծ է». Կարեն Վրթանեսյան
66Երեկ, 21:48
Մայր Տաճարում տեղի է ունեցել Երեկոյան ժամերգություն և Խաչվերացի հանդիսավոր թափորը
63Երեկ, 21:30